Ծառուկյանը կրակից ոսկի է ուզում հանել. չի՛ ստացվի. ՀԲՃ-ի հայտարարությունը

Լուրեր

24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
Բոլորը

Կեղեքող ռեժիմի դեմ ժողովրդական անհնազանդության այս օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը ոսկու հանքի շահագործման ոլորտում։ 2018թ․ մայիսի 2-ին Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ և Հարգվի համայնքներում հայտարարված են հանրային քննարկումներ այս բնակավայրերի վարչական տարածքներում ոսկու հանքի ոսկետարության ուսումնասիրությունների կապակցությամբ։ Իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում նախատեսված են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի ներկայացրած՝ ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

 

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնը հաշվի չի առնում, որ Մղարթում իր ոսկու հանքի ավերիչ հետևանքներից ելնելով է, որ տարածաշրջանի համայնքները, այդ թվում՝ Արդվին, Մղարթը, Օձունը կտրականապես դեմ են իրենց տարածաշրջանում հանքարդյունաբերական ծրագրերին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ մեկ այլ ընկերության՝ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ոսկու հետախուզման և դրան հաջորդող՝ ոսկու հավանական արդյունահանման դեմ դուրս եկան Օձունի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Արդվի գյուղի բնակիչները։ Արդվեցիներին միացած մղարթցիներն ու օձունցիները բազմիցս արտահայտել են իրենց դիմադրությունը՝ կազմակերպելով ստորագրահավաք, ցույցեր, խափանելով պաշտոնական հանրային քննարկումները։ Օձուն խոշորացված համայնքի բնակիչները վաղուց են հասկացել, որ հանրային քննարկումների մեխանիզմը ծուղակ է: Չնայած հանրային քննարկումների գաղափարի բուն իմաստը համայնքի բնակիչների կարծիքը կառավարության ընդունելիք որոշման մեջ արտացոլելն է, սակայն օրենքն այնպես է ձևակերպված, որ դրանք իրականում ձևականություն են. կառավարությունը կայացնում է կամայական կամ կաշառված որոշում, իսկ բիզնես-ընկերություններն օգտագործում են քննարկումների կայացման փաստը որպես հիմնավորում՝ իրենց ծրագրերը հաստատելու համար:  Արդվի համայնքի բնակիչները բազմիցս դեմ են արտահայտվել ուղղակի ժողովրդավարության սկզբունքով՝ ժողովրդական ցույցերով ազդարարելով հանրային լսումները մերժելու, իրենց համայնքում հանքարդյունաբերության և հանքերի հետախուզման որևէ նախագծի անթույլատրելիության մասին՝ կլինի դա Շեկաղբյուրի, թե Ծառուկյանի ոսկու նախագիծը։

 

Իրենց այս վճռական պայքարով արդվեցիները, Օձուն համայնքն ու համայնքապետը օրինակ են դարձել ու ոգեշնչել են նաև այլ համայնքների։ Արդվիից հետո է՛լ ավելի զորավոր դիմադրություն տեղի ունեցավ Նոյեմբերյանում 2018թ․ սկզբին, շարունակվեց դիմադրությունը Վայոց ձորի մարզի Գլաձորում: Վերջնական որոշման կայացման լիազորությունը և իրավունքը պետք է միայն ու միայն համայնքին պատկանի։

 

Մղարթ ու Հագվի համայնքների, ինչպես նաև Օձունի տարածաշրջանի ու Լոռվա մարզի այլ համայնքների բնակիչներին կոչ ենք անում խաղաղ անհնազանդությամբ մերժել տարածաշրջանում հանքարդյունաբերական ծրագրերին վերաբերող բոլոր գործընթացները՝ հանուն իրենց ու ապագա սերունդների կյանքի։ Քանի վերը նշված օրենսդրությունը համայնքի բնակչին չի տալիս որոշում կայացնելու վերջնական ու վճռորոշ իրավունք, մայիսի 2-ին Հարգվի ու Մղարթի, իսկ մայիսի 4-ին Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքերում պաշտոնական հանրային քննարկումների գործընթացը պետք է խափանել ուղղակի ժողովրդավարության սկզբունքով՝ համայնքի վերաբերմունքը ցույց տալով պաշտոնական ծուղակից դուրս և ամրագրելով տվյալ տարածքներում հանքերի ուսումնասիրման և արդյունահանման անթույլատրելիությունը։ Բնապահպանները պատրաստակամ են ցուցաբերել իրենց աջակցությունը ֆիզիկական ներկայությամբ, իրավական խորհրդատվությամբ և բոլոր հնարավոր այլ միջոցներով։