Նոր պատերազմ է նշանակում՝ ՀՀ-ն չբանակցի, գրողի ծոցն ուղարկի բոլորին․ մտնե՛լ խաղի մեջ՝ «Անցումային փուլի» գաղափարն առաջարկելով․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ․

-Պարո՛ն Պողոսյան, Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Ալիևը սա ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին Բաքվում ընդունելիս։ Հատկանշական է, որ Ալիևը սա ասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի արած քննադատությունից մեկ-երկու օր անց․ «Մենք դեմ ենք իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից»,- ասել էր Բլինքենը։ ԱՄՆ-ն ի՞նչ դեր է փորձում ստանձնել հիմա և  արդյո՞ք այսպիսով Բաքուն կգա կառուցողական դաշտ։

 

-Նախ ֆիքսենք, որ կան բանակցությունների երկու հարթակներ՝ Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։ ԱՄՆ-ն անուղղակիորեն մասնակցում է Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն հարթակին՝ անուղղակիորեն։ Երկու հարթակներում էլ քննարկվում են նույն հարցերը և մեր արտաքին գործընկերների մոտ կա տեսակետ, որ ամեն դեպքում եկել է ժամանակը սկսելու երեք գործընթաց՝ վերջապես ձևավորել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը և սկսել նրա աշխատանքները, ակտիվացնել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող պրոցեսները և երրորդ գործընթացը՝ սկսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ուրջ բանակցություններ։

-Այս երեք գաղափարները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված, կոնսեսուսայի՞ն են Արևմուտքի և ՌԴ-ի միջև։

-Սրանք կոնսեսուսային են Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ 2022-ի փետրվարի 24-ից հետո Եվրամիությունը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, ամբողջովին դադարել է գոյություն ունենալ, սակայն պարզ է, որ հիմա ԵՄ-ն ավելի նվազ աշխարհաքաղաքական ինքնուրույնություն ունի, այնպես որ՝ կարող ենք համարել կոլեկտիվ Արևմուտք։ Այնպես որ՝ այս հարցում,  այս երեք գործընթացները, կարծես թե՛ Ռուսաստանի, թե՛ կոլեկտիվ արևմուտքի դիրքորոշումները համընկնում են։ Կարելի է ֆիքսել, որ ԱՄՆ-ն նույնպես գտնում է, որ Հարավային Կովկասում երկարատև կայունության, խաղաղության և ինչպես իրենք են ասում՝ տարածաշրջանի բարեկեցության ապահովման համար այս երեք գործընթացները պետք է սկսվեն։ Ինչքանով ես եմ պատկերացնում, որոշակի տարբերություններ կան գործընթացի վերաբերյալ։ Եթե թե՛ Ռուսաստանը, թե՛ կոլեկտիվ արևմուտքը, կողմ են, որ հաղորդակցության, ապաշրջափակման գործընթացը հնարավորինս արագ և որոշակի կոնկրետ արդյունքների հանգեցնի, մասնավորապես՝ Սյունիքի մարզի տարածքով երկաթգծի վերագործարկման, որը ենթադրում է Ադրբեջան-Սյունիք-Նախիջևան երկաթգիծ, դրանից հետո կան տարբեր սցենարներ՝ ուր կարող է գնալ երկաթգիծը։ Միաժամանակ, կարծես թե կա համընկնում կոլեկտիվ արևմուտքի և ՌԴ-ի մոտ, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է սկսի աշխատել։ Այսինքն՝ բոլորն են հասկանում, որ կարճաժամկետ լուծումներ դժվար թե լինեն, և պետք է միջազգային իրավունքի, պատմաբանների, քարտեզագիրների հետ ճշտել, թե ինչ քարտեզներ են հիմք ընդունում։

-Եվ դելիմիտացիայի պրոցեսում կարծես և՛ ՌԴ-ն, և՛ ԵՄ-ն մասնակցություն են ունենալու․ մինչ օրս խոսք է գնացել ՌԴ Գլխավոր շտաբում գտնվող քարտեզները օգտագործելու մտադրության, ու նաև՝ եվրոպացի փորձագետների ներգրավման հնարավորության մասին։ 

-Կա դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին պրակտիկա ԵԱՀԿ-ի շրջանակում, և որքան գիտեմ՝ ԵԱՀԿ-ն հատուկ ուղեցույց է հրապարակել սահմանազատման վերաբերյալ։ Եվ ցանկալի է, որ պրոցեսը գնա այդ ուղեցույցին համարժեք։ Այն, որ այս հանձնաժողովի աշխատանքները պետք է սկսվեն, կա ընկալում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Խաղաղ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ  չկա տարակարծություն՝ այո, կողմերը պետք է սկսեն բանակցություններ, սակայն ինչքանով կարելի է դատել տարբեր մայրաքաղաքներից ստացվող ազդակներից, որ արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն գտնում են, որ հնարավորության սահմաններում պետք է հնարավորինս արագ հասնել բանակցությունների ավարտին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, տեսեք՝ ես հատուկ շեշտում եմ՝ «հնարավորության դեպքում»։ Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն պահի ատրճանակը ՀՀ ղեկավարության ճակատին և չեն ասի՝ կամ քեզ գնդակահարում ենք, կամ ստորագրի։ Իհարկե՝ ոչ, դա չի լինի։ Սակայն ազդակներ են ուղղվում, որ իրենց համար ցանկալի է, որ ՀՀ-ն կարողանա գտնել ընդհանուր եզրեր Ադրբեջանի հետ հնարավորինս արագ։ Այդ ազդակները կարող են տարատեսակ աջակցություն ստանալ ներդրումների և ֆինանսական խոստումներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան