«Բարեկամության այգու» վերակառուցմամբ Գյումրիում մոտ 550 աշխատատեղ կստեղծվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 14:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին
20.04.2026 | 14:31
Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը
20.04.2026 | 14:22
Տիմո Վերներն առաջին գոլն է խփել 2024թ․ հոկտեմբերից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 14:13
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
20.04.2026 | 14:05
Ռուսական ԱԹՍ-ների հարձակումից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
20.04.2026 | 13:57
Կեղծ փաստաթղթերով զինվորական ծառայությունից ազատվելու սխեմա․ գործը հասել է դատախազին
20.04.2026 | 13:55
Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20.04.2026 | 13:49
ՖԻԴԵ-ն արձագանքել է Սմբատ Լպուտյանի ձերբակալությանը
20.04.2026 | 13:43
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ
20.04.2026 | 13:31
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ծրագրեր այս պահին չկան․ Իրանի ԱԳՆ
20.04.2026 | 13:25
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում
20.04.2026 | 13:18
Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել ԵԱ-ում
20.04.2026 | 13:10
Իսրայելի ԱԳ նախարարը Լիբանանում իսրայելցի զինվորի կողմից Քրիստոսի արձանի վնասումն «ամոթալի» է անվանել
20.04.2026 | 13:01
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր
20.04.2026 | 12:53
Սարիկ Մինասյանի՝ հայհոյանքներով գրառումների առթիվ վարույթ նախաձեռնվե՞լ է․ Դատախազությունը գրավոր հարցում է պահանջում հարցին պատասխանելու համար
Բոլորը

Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակին հարակից, 7,2 հա տարածք զբաղեցնող Բարեկամության զբոսայգու  վերակառուցման աշխատանքները մեկնարկել են։

«Նոր թափով վերսկսել ենք աշխատանքները այգու տարածքում։ Այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը: Սեպտեմբերի կեսին ավարտված կլինեն առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները»,-ասում է զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։

Ռուսաստանաբնակ գործարար  Ռուբեն Վարդանյանն էլ  մանրամասնում է, որ զբոսայգին  նախևառաջ պիտի դառնա գյումրեցիների, նոր միայն զբոսաշրջիկների սիրելի վայրը։

«Երբ Տաթևի ճոպանուղին էինք կառուցում, ոչ մի մասնագետ չէր հավատում, որ 20 հազարից ավելի մարդ կգա Տաթև՝ ճոպանուղու համար, կգնա վանք նայելու, որովհետև 4 ժամվա ճանապարհ էր։

Բայց երբ 2019 թվականին 200 հազար այցելու եղավ, բոլորն ապշած ասում էին՝ ո՞նց կարող է այսպես լինել։ Ես հույս ունեմ և առաջին օրվանից նշել եմ, որ դա ոչ թե պետք է լինի միայն զբոսաշրջիկների համար, այլ առաջինը գյումրեցիների։  Այն պիտի դառնա գյումրեցիների այգին, դուք պետք է գնաք և զգաք, որ ձեր այգին է, ոչ միայն զբոսաշրջիկը, որ գա, փող ծախսի, դուք ուրախանք, որ մարդիկ իրենց լավ են զգում։ Դա ձեր այգին էլ պետք է լինի»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա, այգու անունն արդեն իսկ հուշում է, որ այնտըեղ ընդգրկված է լինելու տարբեր երկրների ու ազգերի  փորձը՝ թե՛ ռուսական, թե՛ ֆրանսիական  և թե՛ ուկրաինական և ամերիկյան։ Այստեղ բարեկամության գաղափարն է, այն համազգային այգի է լինելու։

Արդյո՞ք այգու վերակառուցմամբ կնվազի գործազրկությունը Գյումրիում․ TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը  տեղեկացրեց, որ 50 մշտական աշխատատեղ կստեղծեն, մոտ 500 հոգու էլ  ռոտացիոն սկզբունքով կընդունեն աշխատանքի։

«Նախատեսում ենք, որ լանդշտաֆտային դիզայների մասնագիտություն պիտի  հայտնվի, այգեգործներ պիտի հայտնվեն։ Այգին բավականաչափ լայն հնարավորություններ է ընձեռելու նաև այնպիսի մասնագիտությունների համար, որոնք Հայաստանում շատ քիչ ենք հանդիպում։ Այդ իմաստով նաև կրթական բնույթ է կրելու այգին»,-ասում է Ելենա Մուրադյանը։

Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը։

Այգու որոշ օբյեկտների շինարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին՝ իր բոլոր օբյեկտներով։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը 1,8 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

Զբոսայգու վերակառուցմանը միացել է նաև Եվրամիությունը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: Այս ծրագրի շրջանակում այգում կկառուցվի սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր, և Վերնիսաժի 20 տաղավարներ։

Արմիկ Մովսիսյան