Ընդդիմությանը կհաջողվի՞ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր մարդկանց հանել փողոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվանից խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը վերսկսել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային գործողությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Մինչ այս էլ՝ ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանն էր Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա սկսել։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելու են ցանցային և ապակենտրոն պայքարի միջոցով: Այսօր արդեն Երևանում ընդդիմադիրները փորձել են որոշ փողոցներ փակել։

Հակաիշխանական ակցիաներ են անցկացվում նաև մարզերում: Ընդդիմադիրները քայլերթով մարզերի բնակիչներին իրազեկում են մայիսի 1-ին Երևանում կայանալիք մեծ հանրահավաքի մասին: Իշխանափոխության անհրաժեշտությունն ընդդիմադիրները հիմնավորում են Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգներով՝ պնդելով, որ գործող իշխանությունը պատրաստվում է նոր տարածքներ զիջել:

Փողոցային պայքարով իշխանության եկած Փաշինյանին նույն ճանապարհով հեռացնելուն քիչ է մնացել՝ վստահ է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիրների՝ փողոց փակելու գործողություններին է միացել նաև նախկին իշխանության օրոք ակտիվիստների և ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամաններ տված, 2012-18 թվականներին փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած և Ռազմական ոստիկանության ծառայողների սոցիալական փաթեթները յուրացնելու մեջ մեղադրվող Լևոն Երանոսյանը:

Ընդդիմությունն առաջին անգամ չէ, որ իշխանափոխության պահանջով ակցիաներ ու հանրահավաքներ է իրականացնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամիսներ շարունակ  ընդդիմությունը փողոցներ փակեց, տարբեր ակցիաներ իրականացրեց, բայց չստանալով քաղաքացիների կողմից բավարար աջակցություն՝ հաջողության չհասավ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է՝ այս ակցիաներն էլ նույն ելքն են ունենալու:

Իշխանափոխություն կլինի, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս կգան փողոց, եթե ընդդիմությունը գրագետ գործի՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ստյոպա Սաֆարյանը խոսքով՝ ընդդիմադիրները մի քանի դրդապատճառով են դուրս եկել փողոց, որոնք, սակայն, այդքան էլ չեն առնչվում հայրենիքի փրկությանը: Քաղաքագետն առանձնացնում է մյուս տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն ու իշխանությունների դժգոհությունները ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունից: Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ Կրեմլից ևս ցույցեր սկսելու ազդակներ կան:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ ընտրություններից հետո Արցախի և Հայաստանի վիճակն է՛լ ավելի է ծանրացել, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, և մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունները բավարար չեն՝ պնդելու համար, որ ընդդիմադիրները շանսեր չունեն:

ՔՊ-ում անտեղի են համարում իշխանափոխության պահանջով հանրահավաքները: Իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի հետ բարեկամական կապեր ունեցող Հրաչյա Հակոբյանը նշում է՝ ընդդիմությունը նոր ակցիաներով Ադրբեջանի հետ նոր պատերազմ է հրահրում:

Ի՞նչ զարգացումներ կունենա ընդդիմադիրների՝ իշխանափոխության հասնելու այս նոր փորձը, արդյո՞ք այս անգամ նրանք կունենան քաղաքացիների բավարար աջակցությունը՝ պարզ կդառնա առաջիկա օրերին։ Առայժմ, սակայն, փորձագետների աչքից չի վրիպում այն, որ ընդդիմությունը փորձում է պայքարը տանել նույն տեխնոլոգիաներով, ինչով 2018-ին իր քայլարշավը սկսած Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան