Անաչառ վերաբերմունք ցուցաբերեք հարուցված քրեական գործերի նկատմամբ. լրագրողական կազմակերպությունները՝ իշխանություններին

Լուրեր

14.08.2026 | 10:50
Էմին Օհանյանը պահպանում է առաջատարի դիրքը շախմատի Մ-20 ԵԱ-ում
14.08.2026 | 10:46
Ռուսական հարվածից Սումիի մարզում մայր ու երեխա են զոհվել․ Կրամատորսկի վրա ութ ավիառումբ է նետվել
14.08.2026 | 10:38
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
14.08.2026 | 10:25
Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը
14.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
Բոլորը

Մի քանի լրագրողական կազմակերպություններ այսօր՝ հունիսի 23-ին, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժմանը: Հիշեցնենք, որ 2015  թվականի հունիսի 22-ի լույսի 23-ի գիշերը, ոստիկանությունը, Բաղրամյան պողոտայի խաղաղ ցույցը ցրելիս, բռնություն կիրառեց նաև մի շարք լրագրողների նկատմամբ: Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Երեւանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, եւս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու եւ այլ միջոցներով։

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն առայսօր մեղադրանք է առաջադրվել եւ դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։

Հատկանշական է, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ ՀՀ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։

Մենք՝ ներքոստորագրյալներս, եւս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաեւ 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ եւ արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ