Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios

Լուրեր

04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը կապ չունի Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակման հետ։ Այս մասին Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականները կապ են հաստատել Սպիտակ տան, ԿՀՎ-ի և Պենտագոնի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք որոշում է կայացվել սահմանափակել 160 կմ/ժ-ից բարձր արագությամբ շարժվելու դեպքում Starlink-ի տերմինալների աշխատանքը։

Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տանն ուկրաինական կողմին պատասխանել են, որ իրենք չեն վերահսկում Իլոն Մասկի SpaceX ընկերությունը, որին պատկանում է Starlink-ը։ Ավելի վաղ ինքը՝ Մասկը, հայտարարել էր, որ Starlink-ի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։

«Արագության կամ կիրառման ցանկացած սահմանափակում սահմանում են ամերիկացի զինվորականները, և վերջնական որոշումը կայացնում է Միացյալ Նահանգների նախագահը»,- չորեքշաբթի ուշ երեկոյան X սոցիալական ցանցում գրել էր միլիարդատերը։

Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակման մասին հաղորդումները։

Starlink-ի աշխատանքի սահմանափակման մասին հայտնի էր դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։

Ուկրաինական կողմը նաև հայտարարել է, որ այլևս ամերիկացի դաշնակիցներից նախազգուշացումներ չի ստանում ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով կառավարական աղբյուրներին, գրել էին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հայտնել է՝ այլևս հետախուզական տվյալներ չի տրամադրի, եթե Կիևը չհրաժարվի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելուց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի