Պուտինն է ԼՂ-ն Ադրբեջանի անբաժանելի մաս հայտարարել՝ նշաձողի իջեցումը կատարելով․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դա չեն ասել․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

-Տիկի՛ն Գևորգյան, արդեն 58 օր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շարունակվում է, և ԱՄՆ-ն ու եվրոպական շատ երկրներ շարունակում են զինել իրենց դաշնակից Ուկրաինային։ Միայն 800 մլն դոլարի հերթական ռազմական օգնությունն է տրամադրելու ԱՄՆ-ը՝ նախագահ Ջո Բայդենն է վերջին ուղերձում ասել։ 58 օր ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, այս պահի դրությամբ՝ ի՞նչ արդյունքներ կարելի է առանձնացնել այդ պատերազմի ընթացքից։

-Կան քաղաքական, ռազմական և տնտեսական արդյունքներ։ Ռազմական առումով Ռուսաստանի զորքերի հետքաշումը հյուսիսից և հյուսիս-արևելքից՝ Կիևի շրջակայքից և այլն, սա հստակ ցույց տվեց, որ ռուսական բանակը չկարողացավ իր առաջին ծրագիրն իրականացնել, այն է՝ կայծակնային արագությամբ պատերազմ, ճնշում Կիևի վրա և համաձայնագրի ստորագրում՝ ռուսական բոլոր պահանջները բավարարելով։ Այժմ, կարծում եմ, Ռուսաստանն աշխատում է երկրորդ պլանի վրա, որն է, ըստ էության, վերցնել հարավը, վերցնել այնքան տարածք, որքան հնարավոր է, ընդլայնել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների տարածքը, դրանից հետո արդեն փորձել հասնել Կիևի հետ համաձայնագրի։

Իհարկե՝ այն փաստը, որ Կիևը հսկայական ռազմական օգնություն է ստանում, ինքնին մեծ խոչընդոտ է այս ծրագրերն արագ իրականացնելու, նաև այդ քաղաքական համաձայնությանը կամ զինադադարին հասնելու առումով։

-Բայց արդյո՞ք խոչընդոտն արգելք է։

-Արգելք էր այն առումով, որ չկատարվեց առաջին պլանը, այսինքն՝ բլից-կրիգով չկարողացավ Ռուսաստանը վերցնել Ուկրաինան։ Սա աշխարհաքաղաքական առումով հսկայական պարտություն է արդեն Ռուսաստանի համար։ Երկիր, որը միշտ իրեն ներկայացրել է իբրև գերտերություն ռազմական առումով, չկարողացավ մեկուկես ամսվա ընթացքում հասնել կոնկրետ նպատակների։ Երբ անգամ նայում ենք քարտեզին, առաջընթացը շատ դանդաղ է, դժվար է, դիմադրությունը մեծ է։ Եվ սա այն դեպքում, երբ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր էլ չէ։ Այս իմաստով կարող ենք արդեն արձանագրել, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական իմիջի առումով պարտություն կրեց։ Այժմ մնում է Ուկրաինայից պոկել այնքան, ինչքան հնարավոր է։

-Ուկրաինայի տարածքի վերաբերյալ հայտարարություններով էր հանդես եկել ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, նա զեկուցեց Պուտինին, որ Մարիուպոլ քաղաքը վերահսկողության տակ է՝ բացի «Ազովստալ» ձեռնարկությունից։ Ինքներդ նշեցիք արդեն, որ ՌԴ-ն փոխեց ի սկզբանե հայտարարված նպատակադրումը, այսօր արդեն կենտրոնացել են Դոնբասի ուղղությամբ։ Բայց, այդուհանդերձ, ինչքանո՞վ է գնահատվում այն սցենարի հավանականությունը, որ մայիսի 9-ին ռուսները տոնեն իրենց հաղթանակը և, ընդհանրապես, ռուսական նշաձողի իջեցման պայմաններում ի՞նչ կարող է նշանակել հաղթանակ։

-Ինչպես նշեցի՝ հաղթանակ, որպես այդպիսին, այսինքն՝ ռազմական և, ամենակարևորը, աշխարհաքաղաքական, արդեն չկա։ Ռուսաստանն անցել է երկրորդ պլանին՝ փրկել իրավիճակը՝ որքան հնարավոր է արագ և որքան հնարավոր է քիչ կորուստներով։ Բայց անգամ այս առումով նրանք բավական լուրջ խնդիրներ ունեն։ Որն էր ուկրաինական հարձակման ամբողջ իմաստը՝ «դաս տալ» ցանկացած երկրի, հատկապես՝ հետխորհրդային երկրներին, որոնք կփորձեն ճամբարափոխություն անել, ցույց տալ, թե ինչպես է Ռուսաստանը լուրջ վերաբերվում այդ «կարմիր գծերին», և որ նման ճամբարափոխություն հնարավոր չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան