Երևանի կենտրոնում առանց մուտքի բնակիչների իմացության՝ վարձակալության է տրվել նրանց աղբատարի նախկին բունկերը. բնակիչները բողոքում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պուշկինի 60 շենքի 1-ին մուտքի բնակիչներն անակնկալի են եկել, երբ տեսել են, որ առաց իրենց իմացության՝ դեռևս երկու տարի առաջ փակված շենքի աղբատարի՝ ի սկզբանե առկա դուռը բետոնապատելուց հետո բացվում է նոր դուռ՝ դեպի մուտք տանող ուղղությամբ։ Դեռևս տարիներ առաջ՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, հարևանությամբ գտնվող նախկին կաթսայատան տարածքը սեփականաշնորհվել է մի քաղաքացու կողմից, որն այդտեղ եռահարկ շենք է կառուցել, ամեն ջանք գործադրել՝ աղբատարի դուռը իր կառույցից հեռացնելու և բնակիչների մուտքի ուղղությամբ տեղադրելու նպատակով։  Սակայն հանդիպելով բնակիչների դիմադրութանը՝ դուռը, ի վերջո, տեղադրվել է նախկին տեղում:

Մոտ երկու տարի առաջ շենքի բոլոր աղբատարները փակվել, և մնացած բունկերներն ապամոնտաժվել են, իսկ ահա առաջին մուտքի բունկերը, բնակիչների համար անհասկանալի պատճառներով, չի ապամոնտաժվել։ Իսկ երեկ բնակիչները տեղեկացել են, որ իրենց մուտքի բունկերը «Կենտրոն 1» համատիրությունը որոշել է տալ վարձակալության՝ առանց իրենց կարծիքը հարցնելու։

Տարածքը վարձակալած բնակիչը, պարզվում է, ոչ թե 1-ին մուտքից է, այլ բնակվում է շենքի հակառակ կողմում․ նա հայտարարեց, թե դուռը չի տեղափոխել, ընդամենը բարեկարգելու նպատակով այն փոխարինել է նորով։ Սակայն նշված հատվածում բացված դուռ չկա, այն վաղուց ապամոնտաժվել էր։ Տվյալ տարածքի վարձակալն ասաց, որ, ի նշան համաձայնության՝ ունի շենքի բնակիչների 50+1 ստորագրությունները՝ դրանք այդպես էլ ցույց չտալով, այնինչ ավելի ուշ համատիրության ղեկավարը հայտնեց, որ նա ունի ընդամենը 8 ստորագրություն, որոնք, սակայն, 1-ին մուտքի բնակիչներից և ոչ մեկին չեն պատկանում։ Բացի այդ, հայտնի չէ՝ շենքի այլ մուտքերից ստացված այդ ստորագրությունները պատկանում են իրական սեփականատերերի՞ն, թե՞ վարձակալներին։ Բնակիչներն ուզում են իմանալ, թե ովքեր են ստորագրել։

Առաջին մուտքի բնակիչները պահանջում են ապամոնտաժել բունկերը և տեղում իրականացնել այնպիսի բարեկարգում, ինչպես արված է շենքի մյուս բունկերների դեպքում։ Նրանք ասում են՝ ինչո՞ւ պիտի շենքի հակառակ ծայրում բնակվողը որոշի, թե ինչ լինի իրենց մուտքի դիմաց։

«Կենտրոն 1» համատիրության աշխատակիցն ասում է՝ տվյալ գործողությունն իրականացնելու համար քաղաքապետարանից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չկար, քանի որ տարածքի վարձակալը պայմանագիր կնքել է հենց համատիրության հետ։

«Դուռը կկողպվի, բանալին կմնա համատիրության մոտ, մինչև բնակիչները որոշեն»,- ասաց «Կենտրոն 1» համատիրության կառավարիչ Արթուր Արշակյանը։

Ի դեպ, դուռը տեղադրվել է գազի հաշվիչների հարևանությամբ, որը դժվարությամբ է փակվում։

Առաջին մուտքի բնակիչներն արդեն իսկ համապատասխան ստորագրություններով դիմել են «Կենտրոն 1» համատիրություն և թաղապետարան։ Նշում են՝ պայքարելու են մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան