Ինչո՞ւ ՀՀ-ն ՌԴ-ին չի ստիպում՝ այսպես քվեարկիր ինձ համար․ Թևան Պողոսյանը՝ միջազգային հարթակներում համագործակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ

Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ համատեղ հայտարարություն ստորագրեց՝ 30 կետից բաղկացած։ Փորձագիտական տարբեր շրջանակներ տարբեր կետերի շուրջ մտահոգություններ են հայտնում։ Դուք, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այդ փաստաթուղթը, Ձեր մեկնաբանությունը կխնդրեմ։

-Հայտարարության կետերի մեծ մասն այն է, ինչ երկկողմ հարաբերությունների դաշտի խնդիրներն են։ Իսկ ի՞նչ կցանկանայի ես այդ հայտարարությունում լսել․ եկեք այս մոտեցմամբ գնանք, ոչ թե՝ ինչ կա։

Իսկ ի՞նչ կցանկանայիք տեսնել այդ հայտարարությունում։

-Կցանկանայի լսել, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնում են Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց կամ միանգամից ճանաչում են, ապահովում են համատեղ անվտանգության երաշխիքները, վերականգնվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Տարածքային ամբողջականության հետ կապված ինչպե՞ս եք նման կետ պատկերացնում, եթե Մոսկվան Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է խոսում։

-Ուրեմն՝ լավ չենք բանակցել։ Երբ խոսում ենք այն մասին, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է արել, ես էլ այնտեղ եմ եղել և չեմ կարողացել իմ շահերն առաջ տանել, մեղավորն ո՞վ է։ Այստեղից է գալիս խնդիրը։ Այ, այդ ժամանակ, գուցե, հետաքրքիր կլիներ մեկնաբանել։ Իսկ այս պարագայում սա փաստաթուղթ է, որը տարբեր կողմեր տարբեր ձևով են օգտագործելու․ ՌԴ-ն իր շահերի հետևից է գնալու, որտեղ հարկ լինի՝ իր կետերն է կյանքի կոչելու իր ունակություններով, Հայաստանն էլ՝ իր ունակություններով։ Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր կաթվածահար երկիր է, և այս պառակտված իրավիճակում, երբ հանրությունը բաժանված է, երբ ազգային խնդիրները ոտնահարված են, ի՞նչն ենք կյանքի կոչելու և ո՞վ, Ադրբեջանն ու Թուրքիան ինչքանո՞վ են թույլ տալու, որ դա կյանքի կոչվի, Արևմուտքն ինչպե՞ս է օգտագործելու այս փաստաթուղթը։ Ոնց նայում եմ՝ ամենաթույլ օղակն այս ամենում այսօրվա գործող իշխանություններն են՝ որևէ դրական բան բերելու Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, Արցախի համար։

Ուրախացանք՝ ինչ լավ է, երբ բրյուսելյան հանդիպումից հետո չկար Արցախ բառը, հակամարտություն բառը նշված, մեկ էլ՝ ահա, այստեղ կարող ենք ասել․․․ Բայց չմոռանանք, որ Պուտինն այն առաջնորդներից է, որը միշտ է ասել Լեռնային Ղարաբաղի մասին, որ խնդիրը լուծված չէ, եռակողմ պայմանավորվածությունները նայենք։ Հիմա եթե այդ դաշտում պետք է աշխատենք, ինչո՞ւ ենք գնում ուրիշ տեղ հնարավորություններ ձևավորում, որտեղ Արցախը չի նշվում ոչ մի ձև։

Այսօր ահավոր արհեստական դիսկուրսների շարք են մտցրել, կուլիսային խոսակցությունները, պետք է՝ այսօր ասում ենք՝ գնում ենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի մասին չենք հիշատակում, սկսում են դա մեկնաբանել, տեսնում են՝ հանրությունում բողոքի ձայն է բարձրանում, սկսում են հետ վերադարձնել, թե՝ մենք չէինք ասում՝ դա անելու ենք, սա պարզապես քննարկում էր, սցենարներից մեկն էր․․․ Բայց լավ, ասեք՝ ինչն եք անելու։ Այդ սցենարը բոլորս էլ գիտեինք, Ալիևն ամեն օր աշխարհով մեկ հայտարարում է։ Եկեք ասեք՝ էլ ի՞նչ այլընտրանքներ եք բերել։ Քննարկումն այլընտրանքների մասին պետք է լիներ, թե ի՞նչ այլընտրանքային մոտեցումներով մենք կարող ենք հասնել մեր ուզած նպատակներին, չխաղալ ուրիշների խաղը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան