Freedom House-ը չի բացառում, որ ագրեսիայի միջոցով Ալիևի իշխանության ամրապնդումը նպաստել է Ուկրաինայում պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ժողովրդավարությունն արագորեն զիջում է իր դիրքերը ավտորիտարիզմին Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածաշրջանում: Այսպիսի գնահատականի է հանգում հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպության Nations in Transit 2022 թվականի տարեկան զեկույցը, որն ուսումնասիրում է եվրասիական 29 երկրների տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը․ գրում է VOA-ն։

Freedom House-ի կարծիքով՝ անցած տարի 21-րդ դարում առաջին անգամ այս տարածաշրջանում գերակշռող կառավարման ձևն էր «հիբրիդային ռեժիմը», որն իր մեջ պարունակում է ժողովրդավարության և ավտորիարիզմի տարրեր: Այս ռեժիմները կարող են լինել ժողովրդավարական նվազագույն իմաստով, քանի որ անցկացնում են կանոնավոր, մրցակցային ընտրություններ, սակայն վերջիններիս անգործունակ ինստիտուտները չեն կարողանում ապահովել ժողովրդավարական կառավարման բոլոր բաղադրիչները, ներառյալ զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը, օրենքի գերակայությունն ու իրավունքների և ազատությունների համատարած պաշտպանությունը, ասված է զեկույցում:

2004 թվականից ի վեր չորս ժողովրդավարական երկրներ նահանջել են հիբրիդային կառավարման գորշ գոտի, որոնցից են Հունգարիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, նշված է զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ միևնույն ժամանակահատվածում նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետոզոտվող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:

Ըստ Freedom House-ի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թ-ին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021 թ-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:

Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Freedom House-ի կարծիքով՝ 2020 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով շատերին»։ Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրեց տարածքային ձեռքբերումների հօգուտ Բաքվի, ամրապնդեց Ադրբեջանի նախագահի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծեց ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նկատում է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու որոշմանը», հատկապես այն դեպքում, երբ Պուտինն ինքը բազմիցս դիմել է նման քայլի՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: