Կրկես է, փակե՛ք բերաններդ, ձեզ Ղարաբաղը պետք չէ․ զիջում էիք բանակցելիս, թալանում ՀՀ-ն․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Բոլորը

Factor.TV-ի հարցազրույցը Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին: Նա հանդիպում է Վլադիմիր Պուտինին այն պայմաններում, երբ ՌԴ-ի նկատմամբ կա միջազգային մեկուսացման քաղաքականություն՝ պատերազմի հետևանքով, և այս այցն ամենևին շարքային չէ: Շարքային կլիներ, եթե մեկ տարի առաջ լիներ: Հայաստանը կարողացել է պահել բալանսը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև և չներքաշվել պատերազմի մեջ: Արդյո՞ք վտանգ չեք տեսնում, որ փորձ կարվի այդ բալանսը խախտելու: Եվ Փաշինյանը Մոսկվա է գնացել այն ժամանակ, երբ խոսվում է խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին: Ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը:

-Այո՛, Փաշինյանի այցը Մոսկվա շատ կարևոր է՝ մի քանի պատճառներով: Այո՛, դա ստանդարտ այց չէ ՌԴ հետ հարաբերությունների համատեքստում, ներկայումս Հայաստան – Ռուսաստան հարաբերությունները կանգնած են լրջագույն տրանսֆորմացիաների անհրաժեշտության առաջ, և դա պայմանավորված է միջազգային հարաբերությունների թիվ մեկ իրադարձությամբ. դա Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա: Դուք ասում եք՝ Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականություն, մեկուսացումը նպատակներից մեկն է, բայց ոչ միակը և ոչ գլխավորը:

-Գլխավոր նպատակը Ռուսաստանին թուլացնե՞լն է:

-Ո՛չ, գլխավոր նպատակը Պուտինի իշխանության ոչնչացումն է, հեռացումն իշխանությունից, որովհետև շատ պարզ հասկանում են, որ քանի դեռ Կրեմլում նստած է Վլադիմիր Պուտինը, և քանի դեռ նա ունի թեկուզև մեկ ատրճանակի փամփուշտ, կրակելու է այն ամենից հետո, ինչ սկսեց տեղի ունենալ փետրվարի 24-ից հետո: Կանգ առնելը այլևս անհնար է, որովհետև եթե Պուտինը կանգ առնի, ապա 15 րոպեից արդեն բոցը կբարձրանա Ռուսաստանի ներսում, քանի որ իրադարձությունների նման դասավորության առաջին մեղավորը հենց Պուտինն է: Ես չեմ տեսնում հնարավորություն, որ պատերազմը կդադարի այնտեղ, քանի դեռ դադարեցնելուն ուղղված պարտադրող գործոնները բավարար չեն:

-Դուք ասացիք, որ հայ-ռուսական հարաբերությունները տրանսֆորմացիաների առաջ են, ի՞նչ նկատի ունեք:

-Հայ ռուսական հարաբերությունները բնականաբար չեն կարող տեղի ունեցող իրադարձություններից չազդվել: Նախ այն պատժամիջոցները, որ հայտարարված են Ռուսաստանի նկատմամբ, ունեն խորանալու միտում, ԱՄՆ-ում մշակվում է որոշում՝ ճանաչելու Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր, և նաև այնտեղ մշակվում է օրինագիծ, ըստ որի՝ պետությանը պատկանող ակտիվները, որոնք սառեցվում են, պետք է բռնագանձվեն և փոխանցվեն Ուկրաինային… Առայժմ ռազմական օգնություն կցուցաբերվի… Կարելի է ասել ՌԴ-ին զրկում են տնտեսությունից: Դա մեր պարագայում նշանակում է, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանը իր պարտավորությունների զգալի մասը կատարելիս կհայտնվի պատժամիջոցների ներքո: Ֆինանսական ոլորտում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև փոխգործակցությունը, որը գոյություն ուներ, պարզ է, որ այլևս նույն ձևով գոյություն չի կարող ունենալ:

-Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններում կար բավականին բաց քննադատութուն ՀԱՊԿ-ի նկատմամբ:

-Դա նորություն չէ… Հայաստանը հիմա կանգնած է ռազմական, պաշտպանական ոլորտի բարեփոխումների առաջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան