Պաշտպանի աջակցությամբ լուծվել է Բաղանիսի մշտական ջրամատակարարման հարցը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու  ջուր չլինելու վերաբերյալ։

Բաղանիսի վարչական ներկայացուցիչը Պաշտպանին հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն անցկացրել է, սակայն անվճար ջրաչափեր չեն տեղադրվել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքում Բաղանիս համայնքը ներառված չէ։ Այդ պատճառով ընկերությունը նշված տարածքում ծառայություններ մատուցելու պարտավորություններ չունի, իսկ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ Բաղանիս համայնքում անցկացվել է ընկերության հետ առնչություն չունեցող բարեգործական ծրագրի շրջանակում։

Իրավասու կառույցների հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետագա աշխատանքի արդյունքում՝ 2018 թվականի հունվար ամսից կնքվել է պայմանագիր «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Ավելի ուշ Պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել թվով 200 ջրաչափ, ընթանում են տեղադրման աշխատանքներ և արդեն կանոնակարգված է ջրամատակարարումը։