Երևանի 37 բուժհաստատություններում հայտնաբերվել է 453 խախտում. ՔՏՀԱ տեսչական մարմին

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հանձնարարականով և 2022 թվականի տարեկան ծրագրով 1-ին եռամսյակում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ տարածքում գործող առողջապահական օբյեկտներում՝  ըստ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի՝ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին»  N 1025-Ն որոշման N 21 հավելվածով նախատեսված ստուգաթերթի։

Հետազոտություններն արվել են բուժսպասարկում իրականացնող 338 առողջապահական օբյեկտներում։

Հրդեհատեխնիկական հետազոտություններից պարզվել է, որ առանց թերությունների է շահագործվում 10 առողջապահական օբյեկտ։

Հետազոտությունների արդյունքում 328 բուժհիմնարկներում արձանագրվել է 2019 խախտում։

Ամենից շատ՝ 453 խախտում հայտնաբերվել է Երևանի 37 բուժհաստատություններում։ Ամենից քիչ խախտում արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 28 խախտում՝ 7 բուժհաստատություններում։

ՀՀ մյուս մարզերում պատկերը հետևյալն է․ Արագածոտնի մարզի   23 հաստատություններում  հայտնաբերվել է 158 խախտում,  Արարատի մարզի 52 հաստատություններում՝ 316 խախտում, Արմավիրի 57 հաստատություններում՝ 269, Գեղարքունիքի 39 հաստատություններում՝  306, Լոռու 25 բուժհիմնարկում՝  150, Կոտայքի 41 հաստատությունում՝ 106,  Շիրակի  19 բուժհաստատությունում՝ 105, Սյունիքի 15 հաստատությունում՝ 36, Տավուշի 23 բուժհաստատությունում՝ 25 խախտում։

Առավել կրկնվող խախտումներն են․

  • Հիվանդանոցները, պոլիկլինիկաները, ամբուլատորիաները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով՝ 281 խախտում, ինչը կազմում է բացահայտված բոլոր խախտումների 14%-ը։
  • Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին․ 255 խախտում (13%)
  • Արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200մ շառավղով) նախատեսված չէ առնվազն 1 հրշեջ հիդրանտ կամ նվազագույնը 50 մ քառ․ տարողությամբ հակահրդեհային ջրավազան․ 226 խախտում (11%),
  • Շինարարական հիմնատարրերը մշակված (տոգորված) չեն հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով և չեն գտնվում մշակման (տոգորման) ներգործության ժամկետների մեջ՝ 195 խախտում (10%),
  • Օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ 180 խախտում․ (9%),
  • Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը սարքին վիճակում չէ․ 145 խախտում  (7%),
  • 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս, բացի Ա և Բ կարգի սենքերից․ 120 խախտում` (6%)։