ՊԵԿ-ը հերքել է Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունը

Լուրեր

16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 ՊԵԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել է. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:

Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է, որ 2018թ. ընթացքում Ոսկետափ գյուղում կոմիտեն ոչ մի հսկողական միջոցառում չի իրականացրել: Այդպիսի միջոցառումներ իրականացվել են 2017թ. ընթացքում, որոնց արդյունքներով յոթ հսկողական միջոցառումներից հինգի դեպքում խախտումներ են արձանագրվել: Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը, լինելով ապաքաղաքական կառույց, հարկ է համարում հիշեցնել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացրել ու շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ անկախ դրանց գործունեության վայրից: Միաժամանակ, ՊԵԿ-ը հորդորում է բոլոր հարկ վճարողներին, անկախ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ապահովել իրենց հարկային պարտավորությունների կատարումը»: