ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» գիտակագործնական գիտաժողովը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. ապրիլի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Մարաղա 30․ չպատժված և շարունակվող ցեղասպանություն» գիտակագործնական գիտաժողովը՝ նվիրված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչության ցեղասպանական գործողության 30-րդ տարելիցին և թուրքադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությանը․ տեղեկացնում են ԳԱԱ-ից։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին. «Սա պատմություն է, որը մենք պետք է հիշենք: Սա եղել է ցեղասպանական շարքերի սկիզբը, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ: Պատմաբանների գործն է, մեր բոլորիս գործն է, որ սա մնա պատմության մեջ որպես հիշողություն, սերունդները հիշեն այս մասին»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց. «Ցեղասպանությունը տեղի է ունեցել ամբողջ Հայաստանում: Այն իրականացվել է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից, այլ նաև երիտթուրքերի և Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի կողմից»:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց. «Այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի առաջ, ամբողջ ցեղասպանական քաղաքականության շղթայի մեկ օղակն էր: Ցեղասպան քաղաքականությունն ուղղակիորեն Օսմանյան կայսրությունից անցավ Ադրբեջանի առաջին Հանրապետությանը, խորհրդային տարիներին ունեցավ իր այլ դրսևորումները, իսկ երրորդ Հանրապետության ժամանակ տեսանք Ադրբեջանի կողմից ինչպիսի դրսևորումներ եղան 1991-1994թթ-ին, 2016 թ-ի ապրիլին և 2020 թ-ին: Մարաղայի ցեղասպանությունը մնացել է ստվերի տակ: Դա ռազմական հանցագործության օրինակ էր խաղաղ բնակչության նկատմամբ: Այս գիտաժողովը կլինի ևս մեկ խթան ավելի խորությամբ այն ուսումնասիրելու և ջրի երես հանելու այն ամբողջ ցեղասպան քաղաքականությունը, որն Ադրբեջանը ժառանգել է Օսմանյան Թուրքիայից և այսօր շարունակում է»:

Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները, հայերի ցեղասպանության շարունակությունը և թուրքադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը, հետպատերազմական իրավիճակում հայտնված հայության և հայկական համայնքների հիմնախնդիրները: Ցուցադրվեց «Մարաղա 1992` 20-րդ դարավերջի Գողգոթա» ֆիլմը: