Նոր խնդիրներ` Արցախի կարգավորման գործընթացում. ԵԱՀԿ Մինսկի խումբը փլուզման առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջացած փակուղային իրավիճակի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից երեք օր անց Երևան է ժամանել ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը: Նրան ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ի հակադրում ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լավրովի այն պնդումներին, թե ԵԱՀԿ ՄԽ-ում ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել, ֆրանսիացի համանախագահը Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը իր մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Արարատ Միրզոյանն էլ ևս մեկ անգամ վերահաստատել է Երևանի՝ ավելի վաղ հայտնած այն դիրքորոշումը, թե Ադրբեջանի հետ կնքվող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան ՄԽ-ի միջնորդությամբ:

Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի անորոշության մասին հայտնել էր անցած շաբաթվա վերջին: Արարատ Միրզոյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Լավրովը հայտնել էր, թե Փարիզն ու Վաշինգտոնը չեն ցանկանում աշխատել Մոսկվայի հետ այս կազմակերպության շրջանակում, որը Ղարաբաղի հարցի լուծման՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է:

Արդյո՞ք Բրիս Ռոքֆոյի այցը կապ ունի Լավրովի հայտարարության հետ, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ձեռնպահ է մնում միանշանակ պատասխանել, բայց նաև նկատում է՝ այս այցը վկայում է համանախագահների ոչ միասնական աշխատանքի մասին:

Մոսկվայում Արարատ Միրզոյանը չէր կիսել Լավրովի գնահատականներն ու պնդել էր, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել։ Իսկ ահա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Լավրովի հայտարարությունները մտահոգիչ է համարում՝ չհստակեցնելով, թե այն ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելուց հետո գտնվում է քաղաքական բոյկոտի տակ, ինչն էլ իր ազդեցությունն ունեցավ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վրա: Ղուկասյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ում անհամաձայնությունները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից, երբ համանախագահող պետություններից Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին որոշեց խաղաղապահ զորակազմ տեղակայել Արցախում:

Նշենք, որ հետպատերազմական մեկուկես տարում տարածաշրջան ամբողջական կազմով ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության այց չի եղել: Ֆրանսիացի համանախագահի այսօրվա այցից մոտ կես ամիս առաջ էլ Երևանում էր ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը: Վաշինգտոնն էլ, Լավրովի հայտարարությունից հետո հստակեցնելով դիրքորոշումը, նշել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան