Վարչապետի թեկնածուները գնալով շատանում են. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ապագա վարչապետի հարցը: Երեկ արդեն պարզ դարձավ «Ելք» խմբակցության թեկնածուի անունը։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ արդեն ի հայտ են եկել մի քանի վարչապետացուներ, որոնց առաջադրմամբ հետաքրքրված են տարբեր կլաններ ու ուժային կենտրոններ: Օլիգարխիկ մի շարք շրջանակներ ցանկանում են այդ պաշտոնում տեսնել կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Հովիկ Աբրահամյանին` իբրև այլընտրանքային թեկնածուների։ Իհարկե չի կարելի բացառել, որ նշված անուններից որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվի, սակայն այս պարագայում շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կարող են ունենալ Մոսկվան և Վաշինգտոնը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Մոսկվայի կողմից ամենաընդունելի տարբերակը Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, հիշեցնենք, որ 2016 թվականի ընտրություններին նա հավաքեց ընդամենը 7 տոկոս ձայն, իսկ դա նշանակում է, որ այսօր այդքան մեծ թվով մարդկանց իրականում փողոց էր դուրս բերել ՀՀԿ-ին մերժելու հնարավորությունը։ Բայց իշխանական ուժերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ երբ Փաշինյանն անընդհատ խոսում է օրենքից, օրինականությունից, արդյո՞ք հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելու տարբերակն օրինական է և կասկածի տակ չի դնի վարչապետի լեգիտիմությունը։ Ու այս օրերին խոսվում է, թե ով է կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքին՝ ԱՄՆ, ԵՄ, թե տեղական՝ ՀՀԿ-ից «նեղված» օլիգարխները։ Սա թերևս կպարզվի առաջիկայում՝ կարճ ժամանակում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։