ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել. «Ժողովուրդ» 

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն որբացել է ու սկսել է քանդվել: Ավելին՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության միջեւ երեկ ողջ օրը առճակատում է եղել. Կարապետյանը ցանկացել է, որ ՀՀԿ-ն իրեն առաջադրի վարչապետ, որպեսզի որոշ ժամանակ էլ ունենա լիազորություններ: Սակայն այս ամենը նա ոչ թե ՀՀԿ-ականներին անձամբ է ասել, այլ միջնորդավորված, ավելին՝ Կարապետյանը որոշել է ՀՀԿ անունից միանձնյա որոշումներ կայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խմբակցությունում մի մասը դեմ է եղել Կարապետյանի վարչապետությանը: Ավելին` երեկ ՀՀԿ-ականները ցանկացել են Կարապետյանին հրավիրել խորհրդարան, հանդիպել նրա հետ, բայց նրան գտնել չի հաջողվել: ՀՀԿ-ականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը Կարապետյանից: Ավելի ուշ Սերժ Սարգսյանն է հանդիպել կուսակիցների հետ. բացի այն, որ նա հայտարարել է ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին, նաեւ ակնարկել է ՀՀԿ-ի` «այժմյանից տարբերվող դերակատարության մասին». ոմանք ենթադրում են, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է դառնում:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: