Չհամարձակվեք Հայաստանին վերաբերվել, որպես վարձակալությամբ տրվող տարածքի. Նիկոլ Փաշինյանը՝ օլիգարխներին

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից և ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո այլևս մարդիկ փողոց դուրս չեն գալու, բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ ակնհայտ է դառնում մի բան, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը և Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ։ Հիմա այն մասին, որը շատ քննարկվեց այսօր․ այն է՝ Կարեն Կարապետյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ։ Նախ՝ լուր եղավ, որ նա հրաժարական է տվել, հետո հերքվեց։ Այս ամենը, սակայն, պետք է դիտենք միայն ու միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տվել ամբողջ կառավարությունը, և այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, նրանք բոլորը հրաժարական տված են։ Երկրորդը՝ Կարեն Կարապետյանը իրեն հռչակել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօր իրավաբանները վերլուծելով ՀՀ օրենսդրությունը արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետևաբար՝ Կարեն Կարապետյանը ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, և թող նա չհամարձակվի իրեն վերապահել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորություններ: Դա կարող է համարվել անգամ քրեական հանցագործություն։ Այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել։ Բայց ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա: Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին Հայաստանում եղել է ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության նախարար, ուրեմն՝ Կարեն Կարապետյան,  ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէր ֆայմում, որ կարող է արտակարգ դություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբազություն ես անում»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորն ասաց՝ պաշտոնապես հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն մտցնել: « Եթե անգամ ստից նման թուղթ ստորագրես, մենք տեղում չեղյալ կանենք այդ որոշումը։ Թե ուզում ես՝ բախտդ փորձիր։ Խոսք էր գնում, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է և դառնալու է վարչապետ: Ես կոչ եմ անում նման սադրիչ լուրեր չտարածել, որովհետև ես այսօր հանդիպել եմ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների հետ և հավաստիացում ստացել, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին: Ես ուզում եմ ամենայն հարգանքով շեշտել՝ Հայաստանի Հանրապետությունը վարձակլության համար առևտրի կենտրոն չի։ Գնացեք և ձեր տարածքներրը տվեք վարձակալության, արեք Ձեր բիզնեսը Մոսկվայում և Երևանում, և ձեր օրինական շահերը կպաշտպանվեն։ Բայց չհամարձակվեք ՀՀ-ին վերաբերվել որպես վարձակալությամբ տրվող տարածքի»,- շարունակեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, որ իրենք հրաժարվել են բանակցություններից: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, այն ժամանակ, երբ նշանակված էին մեր բանակցությունները «Մարիոթում», մեզ զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում, թե խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում մեզ չի ներկայացնում։ Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոոյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ինչի՞ համար ենք այս առաջարկը արել, որովհետև մենք ուզում էինք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության և ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ։ Այսօր էլ, քիչ առաջ, ինձ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները պաշտոնապես ասացին,, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։ Այնպես որ՝ մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել: Մենք պատրաստ ենք բանակցություններին և պնդում ենք՝ այդ բանակցությունները պետք է վերաբերվեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը: Այս հիմքի վրա մենք պատրաստ ենք փոխանցել անցումային շրջանի ժամանակավոր կառավարության գործունեության հետ կաված ցանկացած հարց»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Փաշինյանը խոսեց նաև Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպումից: «Դեսպաններին ասում են, թե իբր մենք հակասահմանադրական գործողություններ ենք իրականացնում և ասում են, թե վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան Հանրապետության հրապարակում։ Վերջին օրերին դեսպաններն ինձ ասում են՝ դուք իսկապես նման բա՞ն եք ասում։ Ի դեպ, այսօր ՀՀ կառավարությունը մի հաղորդագրություն էր տարածել, թե իբր ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դա ժողովրդավարություն չէ, որ պահանջում են վարչապետը ընտրվի Հանրապետության հրապարակում: Քանի որ մենք այսօր ունեինք ԱՄՆ դեսպանի հետ պլանավորված հանդիպում, մենք պահանջեցինք, որ դեսպանի հայտարարությունները պարզաբանվեն, և կես ժամ անց կառավարությունը իր կայքից հեռացրեց այդ խայտառակ հաղորդագրությունը»,- մանրամասնեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ այդ ամենն ասում է ցույց տալու համար, թե կառավարությունը ցայտնոտի մեջ է: «Ես ուզում եմ հստակ ասել, որ այս փաստաթուղթը վերջին 15 օրերին անընդհատ իմ գրպանում է, մի 10 օրինակ արդեն կորցրել եմ, սա «Հավաքների ազատության մասին» օրենսդրությունն է։ Եվ ես պաշտոնապես ասում եմ, որ մեր գործողությունները ամբողջապես համապատասխանում են «Հավաքների ազատության մասին» օրենսդրությանը։ Հաջորդը՝ մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում, մենք ասում ենք, որ Հանրապետության հրապակի ժողովուրդը ունի վարչապետի իր թեկնածուն, և ՀՀԿ խմբակցությունը պիտի հաշվի նստի այս իրողության հետ։ եվ ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ԱԺ կանոնակարգով և օրենքներով նախատեսված կարգով այդ թեկնածուին ընտրեն վարչապետ։ Եվ ես ուրախությամբ պետք է ասեմ, որ այս ուղղությամբ կան կոնկրետ քայլեր։Այսօր ՀՅԴ-ն հայտրարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին, «Ծառուկյան» դաշինքը հայտարարել է իր աջակցությունը համաժողովրդական շարժմանը։ Կան բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին։ Հետևաբար մեր բոլոր գործողությունները տեղավորվում են ՀՀ սահմանադրության և ԱԺ կանոնակարգի սահմաններում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Սիրելի ժողովուրդ, ինչպես ես մի քանի օր առաջ հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանություն չունի, այսօր էլ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Կարեն Կարապետյանը և հրաժարական տված կառավարությունը Հայաստանում չունեն որևէ իշխանություն։ Եվ ԱԱԾ, ոստիկանության պետի այսօրվա հայտարարությունները ուղղակի նշանակում են, որ նրանք չեն կատարելու Կարեն Կարապետյանի որևէ հրաման։ Եթե այդպես համարենք, ես կարող եմ ասել, որ ես ինքս ուժայիններին հրաման տալու շատ ավեի մեծ հիմքեր ունեմ, քան Կարեն Կարապետյանը։ Մի խոսքով՝ ՀՀ բոլոր ոստիկաններին կոչ եմ անում րոպե առաջ և անվերապահորեն միանալ մեր հավաքներին, մեր ժողովրդին և հայտարարել Հայաստանում սկսված խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը»,- շարունակելով ելույթն ասաց Նիկոլ Փաշինյանը նաև հավելելով. «Չկա որևէ տարբերակ, որ հրապարակում կանգնած այս հաղթական ժողովուրդը չհաղթի: Ես ուզում եմ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ արվի ՀՀԿ-ական որևէ թեկնածուի նույնիսկ փորձ արվի առաջադրել վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի կառավարության և Ազգային ժողովի շենքերը: Եվ ես Կարեն Կարապետյանին այս պահին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք։ Մենք հաղթել ենք, և որևէ մեկը չի կարոող կասկածի տակ դնել այս փաստը։ Եթե մեկը նման բան անի, ստիպված կլինի հրապարակային խոստովանել իր սխալը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ուղերձում։ Վաղը ժամը 19:00 -ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, նոր թափով շարունակում ենք գործադուլները և դասադուլները։ Ժողվուրդ ջան, ևս մեկ քայլ ենք անում և ավարտին հասցնում այս հաղթանակը։ Ես ինքս քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները սկսում եմ ժամը 12,00 -ից՝ Լամբադա կամրջի սկզբնամասից։ Նոր տեղեկացանք, որ 80 բեռնատար է արգելափակել Երևան-Սևան ճանապարհը, այդ բեռնատարներին կոչ եմ անում վաղը մտնել Երևան և արգելափակել փողոցները։ Կոչ եմ անում բոլոր ավտոմեքենաներին 12,05-ից սկսած 20 րոպեով դադարեցնեն երթևեկությունը և կանգնեն տեղում։ Եվ ուրեմն՝ Հայաստանում սկսված ժողովրդական հեղափոխությունը հաղթել է։ Եվ այս հաղթանակը պետք է ճանաչվի ԱԺ Հանրապետական խմբակցության կողմից։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»: