Ոչ սթափ վարորդը փաստը չարձանագրելու դիմաց ոստիկաններին 10 000 դրամ էր առաջարկել

Լուրեր

16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, կաշառք տալու կասկածանքով, Շահումյան փողոցից բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Շրջիկ ծառայություն իրականացնելիս ոստիկանները նկատել էին վթարային ազդանշանները միացրած ու արագ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա։ Փորձել էին կանգնեցնել, բայց վարորդը չէր ենթարկվել։ Շարժվել էին ավտոմեքենայի հետևից ու հասել Շահումյան փողոցի բակային տարածք։ Պարզել էին վարորդի ինքնությունը: Տղամարդն ակնհայտ ոչ սթափ վիճակում էր։ Արարքը չարձանագրելու դիմաց նա ոստիկաններին 10 000 դրամ էր առաջարկել։ Վարորդը բերման է ենթարկվել բաժին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։