ՀՀ-ում ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել

Լուրեր

16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծությունների թիվը՝ աճել։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այսպես․ այս տարվա հունվարին գրանցվել է 1108 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ամսվա 1224 ամուսնության փոխարեն։ 1 տարվա կտրվածով նվազումը կազմել է 9,4 %:

Մոտավոր նույն պատկերն է փետրվարի տվյալներում։ Այս տարվա փետրվարին 1517 ամուսնություն է գրանցվել՝ նախորդ տարվա 1746-ի փոխարեն։ 1 տարվա կտրվածքով նվազումը կազմել է շուրջ 13 %:
Իսկ ամուսնալուծությունների թիվն, ընդհակառակը, աճել է։ Այս տարվա հունվարին գրանցվել է 371 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա նույն ամսվա 270-ի փոխարեն։ Աճը կազմել է շուրջ 37 %:

Փետրվարին պատկերը փոքր ինչ մեղմվում է․ 2022 թվականի փետրվարին գրանցվել է 369 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա նույն ամսվա 309-ի փոխարեն։ Աճը կազմել է շուրջ 20 %:

Անժելա Պողոսյան