Հանրապետության բոլոր մաքսակետերն` այդ թվում Բագրատաշենը, բնականոն աշխատում են. ՊԵԿ
Հանրապետության բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
«Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: