Նոր փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է. Փաշինյան-Ալիև հանդիպումից ինչ են սպասում ՀՀ-ի և Արցախի պաշտոնյաները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ այդ օրն Արցախի համար ոչ բարենպաստ օրակարգի շուրջ կարող է քննարկում ծավալվել, մասնավորապես՝ ստորագրվի մի փաստաթուղթ, որով իրականում ոչ թե իշխանության կողմից բազմիցս հայտարարված խաղաղության օրակարգն իրականություն կդառնա, այլ Արցախի ամբողջական կորուստ կլինի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասում է՝ խաղաղությանը դեմ չեն, բայց խնդիրը ոչ թե ամեն գնով, այլ արժանապատիվ խաղաղության հասնելու մեջ է։

«Չլինի Թումանյանի ստեղծագործության՝ կկվի և աղվեսի պատմությունը։ Դրա համար ուղերձ ենք հղում վարչախմբին, որ իրենց մանդատ չի տրվել ստորագրելու թուղթ, որով կամրագրվի Արցախի կարգավիճակն այս կամ այն կերպ Ադրբեջանի կազմում»,- նշում է նա։

Նազարյանը շեշտում է՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ քաղաքացիների շրջանում մտահոգություն կա, քանի որ նախորդիվ այլ կարևոր փաստաթղթերի գոյության մասին հանրությունը տեղեկացել է միայն ստորագրումից հետո։ Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, սակայն, համամիտ չէ, թե հանրությունն այս հարցով մտահոգված է կամ դրա համար հիմքեր ունի։

«Ես տրամաբանությունը չեմ հասկանում, երբ երկրի ղեկավարը գնում է բանակցելու, պետք է ամբողջ պրոցեսը պատմի, հետո գնա՞։ Ցանկացած հանդիպում Արցախի խնդրի կարգավորմանն է ուղղված, և ինչ-որ փուլում փաստաթղթեր պետք է ստորագրվեն»,- ասաց նա։

Բաքոյանը, սակայն, չհստակեցրեց՝ ապրիլի 6-ին փաստաթղթի ստորագրման հարց լինելո՞ւ է սեղանին, թե՞ ոչ։ Իսկ ինչ տեղեկություն ունի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում փաստաթղթի հնարավոր ստորագրման վերաբերյալ հարցին չպատասխանեց, փոխարենը նշեց Արցախի՝ այդ հանդիպումից ակնկալիքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան