Ջո Բայդենը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածը «ռազմական հանցագործություն» է

Լուրեր

24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
24.11.2026 | 20:43
Մենք ցանկանում ենք, որ TRIPP-ն ավարտին հասցվի կարճ ժամկետներում․ Բայրամով
24.11.2026 | 20:37
Մարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում
24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուկրաինական Բուչայում «Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած վայրագությունները անվանել է պատերազմական հանցագործություն», սակայն ընդգծել, որ դա ցեղասպանություն չէ՝ հավելելով, որ ինքը դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հարցը, գրում է CNN-ը։

«Դուք կարող եք հիշել, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար։ Ճշմարտությունը դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ Բուչայում: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է հավաքենք տեղեկատվությունը։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային զենք մատկարարել, որի կարիքն ունեն՝  պայքարը շարունակելու համար։ Մենք պետք է հավաքենք բոլոր մանրամասները, որպեսզի լինի պատերազմական հանցագործության դատավարություն։ Նա դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է, բոլորը դա տեսել են»,- ասել է Բայդենը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Բուչայում կատարված հանցագործությունները փաստում են, որ դա ցեղասպանություն է, Բայդենը շեշտել է. «Ո՛չ, ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է»:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հավելյալ պատժամիջոցներ են լինելու, և շուտով կհայտարարվի դրանց մասին։

Էմմա Չոբանյան