ԲԴԽ-ն շարունակում է աշխատանքը՝ էլեկտրոնային մակագրման համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Այսօր՝ ապրիլի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները Խորհրդի շենքում հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Չնայած մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար:

ԲԴԽ մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ Խորհրդի կողմից լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել վերը նշված աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ Դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգը չի գործում արդեն շուրջ 8 ամիս․ օրեր առաջ տարածված տեղեկատվությունը դատաիրավական ոլորտի մասնագետների մոտ հույս արթնացրեց, որ վերագործարկումը մոտ է։ Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարեց, որ համակարգի առգրավված «բանալիները» վերադարձվել են դատական դեպարտամենտին։

Նշենք նաև, որ խոսքը, որպես այդպիսին, ոչ թե ֆիզիկական իմաստով բանալու, այլ շահագործման թույլտվության մասին է։