Ցուցարարների նոր կարգախոսը՝ «մերժիր Սերժին, Կարենին»․ նրանք «Ժիլետով երթ են անում դեպի Հրապարակ»
Քաղաքականություն
25.04.2018 | 15:05«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը «Ժիլետով երթ» է կազմակերպել դեպի Հանրապետության հրապարակ:
Այսօր ժամը 17:00-ին նախաձեռնությունը կոչ է անում հագնել ժիլետներ և երթով հասնել հրապարակ: «Հագնում ենք ժիլետներն ու ցույց տալիս Կարեն Կարապետյանին, որ եթե ժիլետը բավարար հիմք է վարչապետ դառնալու համար, ապա մենք բոլորս վարչապետ ենք, կարող է հանգիստ թողնել հեռանալ»,-ասված է հայտարարության մեջ: