Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք է հնչել

Լուրեր

28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
28.03.2026 | 16:58
Լիբանանի հարավում Իսրայելի ավիահարվածի հետևանքով 2 լրագրող է զոհվել
28.03.2026 | 16:40
Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ
28.03.2026 | 16:35
Իրավիճակը Կապանում՝ տեղացած հորդառատ անձրևներից հետո
28.03.2026 | 16:23
Թրամփը ցանկանում է ՆԱՏՕ-ի որոշ երկրների զրկել ձայնի իրավունքից․ The Telegraph
28.03.2026 | 16:00
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
28.03.2026 | 15:30
Ինչու է Պապիկյանը պարգևատրվել Նապոլեոն Բոնապարտի կողմից հիմնադրված Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով
28.03.2026 | 15:00
ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը
28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀԱՍԵ Արցախի թեմի նախաձեռնությամբ միասնական աղոթք է հնչել թեմի բոլոր գործող եկեղեցիներում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից:

«Արցախի թեմը վերջերս հանդես էր եկել ապաշխարության կոչով՝ հորդորելով արցախահայությանը միահամուռ կերպով դառնալ առ Աստված և միասնական աղոթք բարձրացնել՝ հանուն Արցախ աշխարհի խաղաղության։ Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարը այսօր սովորականից ավելի բազմամարդ էր։

Հավատավոր ժողովրդի հոծ բազմությունը հավատքով լցված համախմբվել էր մեկ նպատակի ու մեկ գաղափարի շուրջ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը իր խոսքում կարևորեց հայ ազգի միաբանությունը՝ համոզմունք հայտնելով, որ չկան այնպիսի դժվարություններ, որոնք չենք կարող լուծել Աստծո օգնությամբ, հատկապես, որ Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ դեմ լինել»:

Միասնական աղոթքի ընթացքում հնչեց «Տեր ողորմյա» շարականը, որի ներքո բազմամարդ եկեղեցիներում բոլորը ծնրադիր աղերսում էին Տիրոջ ողորմությունը, սերը, գթությունը մեր Հայրենիքի խաղաղության համար: Արարողության վերջում կատարվեց նաև Հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլյան պատերազմի և բոլոր մեր նահատակների հոգիների խաղաղության համար: «Հավատքով կատարված յուրաքանչյուր աղոթք անպտուղ չի մնում։

Միաբանվելով, միասնական լինելով ու քրիստոնեությունը հասկանալով, մենք կարող են վայելել երանավետ դրախտ Արցախ աշխարհը». ասում է Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:

Միասնական աղոթքի մասնակիցների խոսքով՝ ժողովուրդը սպասում էր այս միասնական աղոթքի կոչին և որ ժամանակն է եկել ազգովի ապաշխարելու։ Ըստ մասնակիցների՝ աղոթելու համար բոլոր ժամերն էլ հարմար են, բայց այսօրվա աղոթքը միասնության, խաղաղության խորհրդանիշ է։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնյա հայ ազգը հավատում է աղոթքի, և հատկապես, միասնական աղոթքի ուժին՝ «Այն ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»»,- ասված է թեմի տարածած հաղորդագրության մեջ: