Զոհերի, անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող աջակցության ժամկետը երկարացվել է 3 ամսով

Լուրեր

17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։

Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ այս պահը չեն ստացել ծրագրով նախատեսված աջակցության գումարը։ Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներն, ովքեր օգտվել են միջոցառումից, սակայն անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) կարգավիճակը դեռևս հստակեցված չէ՝ կստանան ևս 3 ամիս աջակցություն` հունվար-մարտ ամիսների համար:

Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական www.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը։

Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝ հետևյալ չափերով․

առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ,
երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2,000,000 դրամ,
երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1,000,000 դրամ,
հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,
զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ,
անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52-87-79 հեռախոսահամարին։