Սպիտակ տունը հայտնել է, թե որ դեպքում Բայդենը կհանդիպի Պուտինի հետ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Աշխարհը պետք է «պարզ աչքով» նայի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները հետաձգելու վերաբերյալ հայտարարությանը և թերահավոտորեն վերաբերվել նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան հեռահաղորդակցային բաժնի ղեկավար Քեյթ Բեդինգֆիլդը, գրում է Guardian-ը։

«Մենք պետք է տեսնենք, թե արդյոք նրանց գործողությունները համապատասխանում է իրենց խոսքերին»,- հայտարարել է նա։
«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ աչքով նայենք իրականությանը, թե ինչ է կատարվում տեղում, և ոչ ոք չպետք է խաբվի Ռուսաստանի հայտարարություններով։
Մենք կարծում ենք, որ Կիևի շուրջ ուժերի ցանկացած տեղաշարժ վերաբաշխում է և ոչ թե նահանջ, և աշխարհը պետք է պատրաստ լինի մեծ հարձակման Ուկրաինայի այլ տարածքների դեմ»,- հայտարարել է Բեդինգֆիլդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նախապես որոշակի երաշխիքներ տրվեն:

«Դա կախված կլինի նրանից, թե ինչի շուրջ նախագահ Պուտինը կցանկանա խոսել: Մենք շատ պարզ ենք այն հարցում, որ պետք է շոշափելի ապաէսկալացիա լինի Ռուսաստանի կողմից և հստակ, անկեղծ հավատարմություն դիվանագիտությանը, նախքան նախագահը նման խոսակցություն կունենա»,-եզրափակել է Բեդինգֆիլդը:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կրճատել Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական ակտիվությունը։