ՌԴ ՊՆ-ն բանակցություններից հետո հայտարարել է Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ռազմական ակտիվությունը նվազեցնելու մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կրճատել Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ ռազմական ակտիվությունը։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ, որն ընթերցել է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կապված այն հանգամանքի հետ, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցությունները գործնական հարթակ են մտնում, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ժամանակ քննարկված սկզբունքները, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, փոխադարձ վստահությունը բարձրացնելու և հետագա բանակցությունների և վերջնական նպատակին հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, որոշում է կայացրել արմատապես՝ մի քանի անգամ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում»,- ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբը կայացված որոշումների մասին առավել մանրամասներ կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո։

Տաթև Ֆռանգյան