«Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովին մասնակցել են ՏՏ ոլորտի ավելի քան 600 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրից

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական բլոկչեյն» առաջին միջազգային համաժողովը, որի գործընկերն էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ 
 
Համաժողովին մասնակցում էին բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 600 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Հոնգկոնգից, Ուկրաինայից և այլն:
 
Ներկաներին ողջունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը։
 
«Վերջին 10 տարիներին ՏՀՏ ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Ջանքեր են գործադրվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում նոր տեխնոլոգիաներ կենտրոնացնելու ուղղությամբ։ Կան բազմաթիվ ուսումնական ծրագրեր, որոնց նպատակը լավ մասնագետներ պատրաստելն է։ Ունենալով ՀՀ կառավարության աջակցությունը՝ պետք է այնպես անել, որ նոր մասնագետները, ստարտափները դրսևորվելու հարթակ ունենան։ Պետք է մշտապես համագործակցության մեջ լինել մասնավոր հատվածի, բիզնեսի և ՏՏ համայնքի հետ։
 
Եթե այդ շղթան ճիշտ կառուցվի,  վստահ եմ, որ Հայաստանում կունենանք զարգացած ՏՏ ոլորտ։ Այս առումով շատ կարևոր են «Հայկական բլոկչեյն» և նմանատիպ այն համաժողովները, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը»,- ասել է Ամալյա Եղոյանը։
 
Համաժողովի շրջանակներում անցկացված  12 կրթական վարպետության դասերի ընթացքում 15 ստարտափ թիմեր հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց նախագծերը, որոնցից լավագույնները պարգևատրվել են: 
 
Միջազգային այս համաժողովը նպատակ ուներ քննարկելու Հայաստանում և աշխարհի շատ երկրներում բլոկչեյնի զարգացման ուղիներն ու հեռանկարները։ Այն բացառիկ հնարավորություն էր մասնակցելու, տեղեկանալու, սովորելու և համագործակցելու բիզնեսի և ստարտափների առաջխաղացման, արդյունավետ ներդրումներ կատարելու համար։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն