ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է, որ Փառուխից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերման մասին հարցը պետք է Բաքվին ուղղել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա, սակայն կարծում է, որ Փառուխի հատվածից ադրբեջանական զորքերի հետքաշման մասին հարցը պետք է ուղղել Բաքվին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք ակնկալում ենք, որ այդ ամենը դեռևս կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հարցը՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը դուրս են բերվելու իրենց նախկին դիրքերը, պետք է ուղղել Բաքվին։

«[Ռուսաստանի] Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան էլ ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը զորքերը դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի Փարուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքեց ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ պնդելով, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դուրս չեն բերվել բնակավայրից։

Տաթև Ֆռանգյան