Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները․ քննարկում

Լուրեր

18.12.2025 | 14:50
Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին. որոշվելու է ռուսական սառեցված ակտիվների ճակատագիրը
18.12.2025 | 14:41
ՊՍԺ-ի ու ռուս դարպասապահի տպավորիչ ռեկորդները
18.12.2025 | 14:34
Իմ խնդիրն է՝ հայ ժողովրդին դուրս բերել նահատակացման տրամաբանությունից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:30
Եթե վարչապետը մեղադրում է՝ ԿԳԲ գործակալ են, պահանջում եմ փաստ ներկայացնել, թե չէ սուտ մատնություն է․ Դավիթ Անանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:26
Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:21
Հանուն և ընդդեմ Գարեգին Բ-ի․ ինչ է սպասվում այսօր Մայր Աթոռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:20
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստին ու կնոջը սպանել են
18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի Հանրապետության համար» թեմայով քննարկում։

Քննարկմանը մասնակցող տնտեսագետ Լուսյա Գալոյանի դիտարկմամբ` ողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, ներկա պահին հայտնվել է բարդ իրավիճակում։ Այն բավականին մեծ ռիսկեր է առաջացրել Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսությունից շատ մեծ կախվածություն ունեցող երկիր է, և եթե Ռուսաստանում փոխվել են տնտեսական և քաղաքական պայմանները, այն չէր կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա։

Բարդացել են մատակարարման շղթաները, որոշակի արտաքին գնաճային ճնշումներ են առաջացել Հայաստանի տնտեսության համար, առաջացել են որոշակի ապրանքների ներմուծման դժվարություններ։ Եվ եթե այս ներքին խնդիրներին ավելացնենք արտաքին շուկայից եկող շոկերը, որոնք առաջացել են Ռուսաստանի և ամբողջ աշխարհի տնտեսական հարաբերությունների սրացման արդյունքում, բնականաբար, պետք է ենթադրենք, որ Հայաստանը կհայտնվի որոշակի լարվածության մեջ, ինչի մեջ մենք այժմ ենք»,- ասաց տնտեսագետը։

Ըստ բանախոսի՝ քանի որ Ռուսաստանն աշխարհի հետ հարաբերվելու իր ձևն է փոխել, միգուցե սա դիտվի հնարավորություն․ Հայաստանը ՌԴ-ի համար դառնա ավելի կարևոր երկիր ու դիրքավորվի։ Տնտեսագետը որպես հնարավորություն դիտում է նաև տեղեկատվական ոլորտի մասնագետների ու նրանց ընկերություններից շատերի Հայաստան տեղափոխվելը։ Ըստ նրա, կարճաժակետ այս հնարավորությունը պիտի դարձնել երկարաժամկետ։

Ըստ Լուսյա Գալոյանի՝ շուկայում դրսևորված խուճապային տրամադրությունները ևս նպաստում են գնաճին։ Ըստ նրա, ինչքան հասարակությունը հանգիստ վարքագիծ դրսևորի, այնքան պատասխանատուներին հեշտ կլինի իրավիճակը կարգավորել։

Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրություններից մեկի (այն դուստր ընկերություն է․ գլխամասը Մոսկվայում է ) ներկայացուցիչ Նարինե Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց ամբողջ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, ամսական 2-3 անգամ ապրանք են արտահանում, ռուբլու փոխարժեքի նվազումն անդրադարձել է իրենց գործունեության վրա, քանի որ ամբողջ ֆինանասավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, թեև սեփականատերն ամեն ինչ արել է, որ դա քիչ զգացվի հայրենիքում։

«Արտահանման հետ կապված միակ խնդիրն այն է, որ մեր մեքենաները գնում ու կանգնում են ճանապարհին, ճիշտ ժամանակին ո՛չ բեռն է մեզ հասնում, ո՛չ էլ կարողանում ենք արտահանել»,-ասաց Նարինե Խաչատրյանը։

Գյումրու հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն էլ ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին գիշերակացի ծառայությունները Գյումրիում աշխուժացել են, խոսքը վերաբերում է ոչ միայն հյուրանոցային ու հյուրատնային ծառայությանը, այլև բնակարանների վարձակալությանը։

«Այս ոլորտում ևս խուճապային իրադարձության եղավ, ճիշտ այնպես, ինչպես խանութներում պարենային ապրանքների հետ կապված։ Խոսքն այն մասին է, երբ առաջին ալիքի ժամանակ ռուս, ինչու չէ ՝ նաև ուկրաինացի ազգաբնակչությունը սկսեց ժամանել Հայաստան, նրանք ծանոթ չէին բնակարանի վարձակալության հարցերին։

Ու շատ մարդիկ կարողացան պահի տակ շատ մեծ գներով իրենց բնակարանները և վարձակալության օբյեկտներն առաջ մղել։ Անգամ այն մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում չէին մտածել բնակարանների վարձակալությամբ զբաղվելու մասին, նրանք շատ արագ իրենց ծանոթ-բարեկամների, արտերկրում գտնվող իրենց հարազատների տները վերցրեցին, արագ վերականգնեցին, այսօր կարծես շուկայում պահանջարկ-առաջարկը կայունացել է։

Բնակարանների գները մի քիչ իջել են, բայց եթե համեմատենք նախորդ իրավիճակի հետ՝ մինչ այս ճգնաժամը, բնակարանների գները շատ դեպքերում բարձրացել են մոտ 2-3 անգամ։ Գյումրիում այս առումով սոցիալական ցանցերում, թելեգրամյան ալքիներով ստեղծվել են բազմաթիվ խմբեր, որտեղ մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվում են և ռուսական պահանջարկին արագ տրվում է հայկական առաջարկ»։

Ըստ Վարդան Սրտաշյանի՝ հիմնական աշխուժացումը բնակարանների վարձակալության շուրջ է։

«Մարդիկ այստեղ չեն գալիս հանգստանալու, նրանց չպիտի դիտարկել որպես զբոսաշրջիկ, նաև չպիտի դիտարկել որպես գաղթական, սա միջին մի մակարդակ է, որն առաջին անգամ ենք մենք տեսնում, մարդիկ իրենց գրպանում ունեն գումար, բայց չունեն այնքան գումար, որ իրենց թույլ տան ռեստորանային և հյուրանոցային վայելքներ, հետևաբար և թրենդի մեջ են հայտնվել բնակարանները։ Խանութից գնելով իրենց անհրաժեշտ ապրանքը՝ կարող են հոգալ սեփական խնդիրները՝ առանց մեծ գումարներ ծախսելու։
Եթե Հայաստանը ժամանակին ձեռք չբերի թանկ երկրի համբավ, եթե ամեն ինչ լինի խելամիտ, եթե լինի խելամիտ աջակցություն, ապա այս շարժը կնկատվի նաև բիզնես ոլորտում։ Օրինակ՝ մեր ձեռնարկությունը քաղաքի տարբեր մասերում ունի տարածքներ, հենց ՍՊԸ-ի կազմում, որոնք տալիս ենք վարձակալության, IT ընկերությունները կապվում են Հայաստանում կոմերցիոն տարածքների վարձակալությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և փորձում են իրենց ձեռնարկություններն ամբողջությամբ տեղափոխել Հայասատան, այդ թվում՝ Գյումրի։

Այդ առումով շատ կարևոր է պետական աջակցությունը։ Պետությունը խիստ ուշադիր պիտի լինի այս առումով և նպաստավոր պայմաններ ստեղծի թե՛ լոգիստիկայի և՛ թե բիզես միջավայրի, հարկային արտոնությունների առումով»,- ասում է Վարդան Սրտաշյանը։

Ըստ Սրտաշյանի՝ կառավարությունը ներկայումս ձեռնարկում է միջոցներ վարձակալությամբ տրվող բնակարանները հարկային դաշտ բերելու։

«Նրանք կարծես առաջինը տեսնում են իրենց շահը՝ հարկեր գանձելու, բայց նախևառաջ պիտի մտածել հոսքերն ավելացնելու մասին, որովհետև սա ընդհանուր բերում է տնտեսության աշխուժացման, գումարների հոսքի ու պետք չէ սահմանափակել մարդկանց բիզնեսը՝ հարկային նոր պարտավորություն ստեղծելով, այլ պիտի մտածել ինչպես անել, ռուսական առաջացած բոլոր հնարավորությունները օգտագործել»,- ասաց Վարդան Սրտաշյանը։

Ըստ բանախոսի՝ պետք է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում չեզոքություն պահպանել ու չընկնել պատժամիջոցների տակ։

Արմիկ Մովսիսյան