Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը` Արցախի ՊԲ-ի կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքները կոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում:
Այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: