Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ. տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի մշակման և ներդրման, ՏՀՏ ենթակառուցվածքի գնահատման ու թարմացման, ՄՍԾ աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացման ծրագրերի շուրջ համատեղ աշխատանքների իրականացումը։

Անդրադառնալով Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող արհեստական բանականության կիրառմամբ կանխատեսող մոդելավորման փորձնական ծրագրի մանրամասներին՝ կողմերը քննարկել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ՏՏ լաբորատորիայի ստեղծման հնարավորությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այն կնպաստի սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացների բարելավմանը, թիրախային և հասցեական ծառայությունների շրջանակի ամրագրմանն ու բացասական զարգացումների կանխարգելմանը․

«Ներկայումս նախարարությունն աշխատանքներ է իրականացնում Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացման և մի շարք ոլորտային ռազմավարությունների մշակման նպատակով։ Ուրախ կլինենք Ասիական Զարգացման բանկի հետ համագործակցությունն ընդլայնել նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում թիրախային ծրագրերի իրականացման, սոցիալական աշխատողների համար կրթական հարթակների ստեղծման և մի շարք այլ ուղղություններով»։

Պաոլո Սպանտիգատին, բարձր գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, նշել է, որ խոցելի խմբերին ուղղված ծրագրերի իրականացումն այս պահին Ասիական զարգացման բանկի գործունեության առանցքում է։

«Կազմակերպության գործունեության շրջանակում վերջերս որպես առաջնահերթություն է սահմանվել նաև խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը, ինչը մեզ համար համեմատաբար նոր ուղղություն է։ Սոցիալական խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումների համատեքստում, արհեստական բանականության նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, փորձում ենք առավել թիրախային աջակցություն տրամադրել ամենախոցելի խմբերին»,- նշել է Պաոլո Սպանտիգատին։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հստակեցնել նախարարության կողմից սահմանված այն հրատապ առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ կիրականացվեն համատեղ աշխատանքներ։