Ամերիկահայ բարերար, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ իշխանություններին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ամերիկահայ խոշոր գործարար, ֆինանսիստ և բարերար Գարո Արմենը (Նյու Յորք) հանդես է եկել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին ուղղված հայտարարությամբ: Արմենը Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիրն է:  

Ես հիմնադիրն եմ Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ մի կազմակերպության, որ նվիրել է իրեն մեր երիտասարդ սերնդի բարեկեցությունն ու բազմակողմանի աճն ապահովելուն: Որպես պատասխանատու հայեր, քաղաքացիներ՝ մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի մեր ապագա սերունդները հնարավորություն ունենան բարգավաճելու մեր հայրենիքում: Հայրենիքում, որ նաև անվտանգ պետք է լինի: Այն աշխարհը, որում ապրում ենք, առաջադիմում է անհավանականորեն արագ և մղվում է տեխնոլոգիական առաջընթացով ու անտեսանելի կապերով: Այսպիսի իրականության պայմաններում մենք բոլորս պարտավոր ենք ականջալուր լինել երիտասարդության ձայնին և դա նախևառաջ այն պատճառով, որ մեր հայրենիքի ապագա առաջնորդները հենց նրանց շարքերից են ելնելու:

Այս երիտասարդները շարժիչ ուժն են այն նոր և գեղեցիկ Հայաստանի, որով մենք բոլորս հպարտանալու ենք: Անտեսել երիտասարդ ու նաև ոչ շատ երիտասարդ հայերի այս փայլուն սերնդի կողմից առաջ քաշվող խնդիրներն ու իրականությունը՝ մեծապես անպատասխանատու վարքագիծ է: Գտնել պատճառաբանություններ՝ երկարաձգելու համար այն իրավիճակը, որին բախվել է մեր երկիրը, նշանակում է պարզապես երկարաձգել այն տառապանքը, որ կրում են նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում և նրանք, ովքեր իրենք՝ փոխվելու կարիք ունեն: Ես ականատես եմ և ականջալուր խնդրանքներին և այն սրտաբուխ պահանջներին, որ հնչեցնում են մեր երիտասարդներն ու մայրերը: Եվ այդ կոչերը չունեն այլ օրակարգ, քան պարզ փոփոխություններն են, իսկ հնչեցնողներն իրենց ձայնը լսել են պահանջում: Մեր ղեկավարները պարտավոր են ընդառաջ գնալ այդ պահանջներին՝ քանի դեռ շատ վատ իրավիճակը չի վերափոխվել առավել վատթարի: Փոփոխություններն անխուսափելի են՝ քանզի դրանց միջոցով է միայն, որ առաջընթացը հնարավոր է դառնում: Եվ փոփոխություններն այդ հրամայական են այսօր: Գարո Արմեն Հիմնադիր Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)