Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդները կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը ամբողջովին փակելու և ոստիկաններին բացահայտ անհնազանդության դեպքեր. հայտարարություն
Հասարակություն
23.04.2018 | 13:14Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:
Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր: