Ռուսաստանի հետ վերջնական փոխզիջումները կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով․ Զելենսկի

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում վերջնական փոխզիջումները կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով, այդ թվում՝ «Դոնբասի և Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքների անվտանգության երաշխիքների հարցերը»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Suspilny-ին տված հարցազրույցում։

«Պատասխանը շատ պարզ է։ Մենք բոլորս արդեն հասկանում ենք։ Մեզ չեն վերցնում (ՆԱՏՕ), քանի որ վախենում են Ռուսաստանից։ Ահա և վերջ։ Եվ մենք պետք է հանգստանանք, ասենք՝ «լավ, այլ երաշխիքներ տվեք»։ Կան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որոնք ցանկանում են անվտանգության երաշխիքներ, որոնք, ցավոք, չեն կարող մեզ դարձնել դաշինքի լիիրավ անդամներ, սակայն պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ դաշինքը, եթե մենք լինեինք դրա անդամ։ Եվ ես կարծում եմ՝ դա նորմալ փոխզիջում է»,- հավելել է նա։

Զելենսկիի խոսքով՝ անվտանգության երաշխիքների հարցերում ուշադրության կենտրոնում կլինեն սահմանադրական փոփոխություններն ու ուկրաինական օրենսդրության փոփոխությունները։

«Ես բացատրել եմ բոլոր բանակցային խմբերին, որ երբ դուք խոսում եք այս բոլոր փոփոխությունների մասին, և դրանք կարող են պատմական լինել, մենք կգնանք հանրաքվեի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է պատասխանի փոխզիջումների այս կամ այն ձևաչափերին։ Իսկ թե դրանք ինչ կլինեն, դա արդեն կլինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հարցը։

Տաթև Ֆռանգյան