Ապրիլի 17-23 ժամանակահատվածում բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 1000-ը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ապրիլի 23-ին՝ ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան: Այսօր առավոտյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ շուրջ 8 ոստիկան հարձակվել և մեքենայից դուրս են հանել նույն համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին և դաժան ծեծի ենթարկել նրան: Բժիշկը գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Թեժ գծին ստացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 40 զինվորական միացել է ցուցարարներին: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ Երևանում, Նոյեմբերյանում, Հրազդանում, Էջմիածնում և Արմավիրի Մյասնիկյան գյուղում դպրոցներում ահաբեկում են աշակերտներին և թույլ չեն տալիս մասնակցել հակակառավարական ցույցերին:

Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի: Ապրիլի 17-23 ժամանակահատվածում բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 1000-ը: Տուգանային հրապարակ է տեղափոխվել մոտ 500 ավտոմեքենա: