Բանակցողները Թուրքիայի «կուտը կերել են»․ հետո թուրքերը նոր պահանջներ են բերելու․ Էդգար Էլբակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

«Մենք գործ ունենք կոլաբորացիոնիստական վարչակազմի հետ, քանի որ Հայաստանի ուղիղ 22 %-ը օկուպացված է, իսկ այսօրվա իշխանությունները համագործակցում են օկուպացնողների հետ»,- այս մասին Արցախի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ կարծիք հայտնելով, որ իշխանությունը «քանդել է անվտանգային ճարտարապետությունը»:

Ըստ նրա՝ այն անվտանգային լուծումները, որոնք առաջարկում է այսօրվա իշխանությունը, դրանք կառուցված են միայն «թուրքերի խոսքին հավատալու վրա»:

«Թուրքիան Հայաստանին ասում է, հիմնական խնդիրը Արցախի 7 շրջաններն էր, հարցը լուծվեց, հիմա էլ միջանցքը տվեք, Մեծ Հայքը հանեք դասագրքերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեք, պարտադիր զինակոչը հանեք։ Մենք, որպես մեծ, կխոսենք Ադրբեջանի հետ ու թեման կփակվի, ու ձեր ուզած խաղաղության դարաշրջանը կլինի, դուք էլ այն թանկով կվաճառեք ձեր քաղաքացիների վրա: Բանակցողներն էլ «կուտը կերել են» և հավատում են, որ իրոք խնդիրը 7 շրջանն էր, հետո երբ Թուրքիային հաջողվի Ռուսաստանին վերջնականապես հանել տարածաշրջանից, թուրքերը գալու են, ասեն՝ նոր պահանջներ կան։

Հիմա պրոբլեմը Սյունիքն է։ Այդ ժամանակ էլ, երբ Հայաստանը բանակից զրկված կլինի, ռազմավարական դաշնակցից զրկված կլինի, դիմադրելու որևէ պոտենցիալ չի ունենա»,- ասաց Էլբակյանը՝ կարծիք հայտնելով, որ «այս իշխանությունները երդվյալ հակառուս են, ուզում են դառնալ թուրքերի դաշնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում: