«Պատրանք է ստեղծվում, թե մենք չենք պարտվել, դա վտանգավոր է». ապոլիտիկ զրույց Դավիթ Անանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «DSA» խորհրդատվական ընկերության տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նրա կարծիքով՝ մինչև այս տարվա փետրվարը չի հաջողվել Հայաստանի տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, տնտեսական աճն ապահովվել է գրեթե բացառապես ծառայությունների և առևտրի սպառման շնորհիվ: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ խնդիրներն ավելի են խորանալու՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և այդ երկրից տրանսֆերտների փաստացի կրճատման հետևանքով:

Պատերազմում պարտությունից հետո շատ երկրներում բարեփոխումներ են անցկացվել: Բայց, ըստ տնտեսագետի, դրանց հաջողության համար անհրաժեշտ է նախ՝ ընդունել պարտությունը, իսկ հետո սառնասրտորեն, առանց իրար մեղադրելու վերլուծել դրա պատճառները, մեր կատարած սխալները: Դա պետք է անեն թե՛ քաղաքական իշխանությունը, թե՛ հասարակությունը:

Տնտեսական և քաղաքական բարեփոխումների համար, Դավիթ Անանյանի կարծիքով, անհրաժեշտ է փոխադարձ վստահություն ոչ միայն հորիզոնական չափումով՝ հասարակության անդամների, բիզնեսի ներկայացուցիչների, այլև ուղղահայաց՝ հասարակության և պետական ինստիտուտների միջև:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանի ապագան պայմանավորված է, մասնավորապես, նրանով, թե որքանով մենք արտաքին քաղաքականության խողովակներով կկարողանանք մի կողմից՝ արևմտյան գործընկերներին համոզել, որ չենք պատրաստվում որևէ կերպ շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, մյուս կողմից՝ օգտվենք ԵՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժից:

Մանրամասները՝ տեսանյութում: