Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին. ԲՀԿ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է։ Մեր երկիրը այսօր կանգնած է պետականությանը սպառնացող լրջագույն վտանգի առջև, որը մեծանում է յուրաքանչյուր ժամի հետ։ Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում է՛լ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը:
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և հետևանքներից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ու բացառապես քաղաքական ճանապարհով։ Մենք անթույլատրելի ենք համարում ինչպես ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։ «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ, իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա մեկ օրակարգային հարց, և դա ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու և որևէ բախում բացառելու հարցն է։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր քաղաքական և հանրային գործիքակազմի միջոցով նպաստել այդ գործընթացի կայացմանը։ 


Հայաստանի Հանրապետության պետականությունը թանկ է որևէ քաղաքական նպատակից և շահից։ Հայաստանի Հանրապետության պետականությունը բացարձակ ու անբեկանելի արժեք է, որը պահպանելու սրբազան պարտք ունենք բոլորս։