Այլևս անհնար է ապրել ու աշխատել Ռուսաստանում․ ինչ են պատմում Երևան եկած վտարանդի ռուս լրագրողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական ТВ2 լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիկտոր Մուչնիկը կնոջ՝ նույն գործակալության լրագրող Վիկտորյայի հետ ապրում էին Տոմսկում, լրագրությամբ էլ զբաղվում են արդեն 30 տարի։ Պատմում է՝ ռազմական գործողությունների առաջին օրերին իրենց կայքն օնլայն հեռարձակումներ էր իրականացնում։

«Մենք պատերազմն անվանում էինք «պատերազմ», այլ ոչ թե «հատուկ գործողություն»։ Այդ սկզբունքով աշխատեցինք հինգ օր, հետո «Ռոսկոմնադզոր»-ից եկավ առաջին զգուշացումն առ այն, որ մեր կայքն արգելափակվելու է «պատերազմ» բառի կիրառման պատճառով։ Մենք հանեցինք նյութը, որտեղ օգտագործվել էր «պատերազմ» բառը, սակայն երկու օր անց գիշերը մեզ նոր զգուշացում եկավ այն մասին, որ ճիշտ չենք լուսաբանում «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, իսկ հետո չհասցրեցինք անգամ որևէ բան ջնջել՝ կայքը պարզապես արգելափակվեց»,- նշում է Վիկտորյա Մուչնիկը։

Թեև բավական դժվար էր լքել հարազատ քաղաքը, ստիպված էին․ ասում են՝ Ռուսաստանում ապրելն ու աշխատելն անհնար էր դարձել իրենց համար։

«Դա մի երկիր է, որը սանձազերծել է պատերազմ, որն արգելում է պատերազմին ասել պատերազմ։ Պատերազմը սանձազերծել են ռուսական իշխանությունները, Պուտինը, և ես ինչ-որ պահի այլևս չկարողացա հանդուրժել այն, որ ծանոթները, նույն փողոցով անցնող մարդիկ պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա և հավանություն տալ դրան»,- շեշտում է Վիկտոր Մուչնիկը։

Մարտի 1-ին Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը՝ պնդելով, որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ ունեն։

«Ռոսկոմնադզոր»-ն իսկույն բավարարել էր Դատախազության հայցը՝ արգելափակելով այդ անկախ լրատվամիջոցների հեռարձակման ուղիները։ Առհասարակ, թիրախում հայտնվում են հիմնականում անկախ լրատվամիջոցները և միջազգային խոշոր լրատվականների ռուսական բաժինները, որոնք որակվում էին որպես «օտարերկյա գործակալներ»։

«Ռուսաստանում ընդունվեց օրենք, ըստ որի՝ ոչ պաշտոնական տեղեկություններ հաղորդելու կամ, ընդհանրապես, «հատուկ օպերացիայի» փոխարեն «պատերազմ» բառն օգտագործելու համար լրագրողները կարող են դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման և, բնականաբար, շատ լրատվամիջոցներ այս պայմաններում աշխատելն անիմաստ էին համարում, փակվում էին կա՛մ հիմնադիրների նախաձեռնությամբ, ինչպես «Էխո Մոսկվիի» դեպքում, կա՛մ ինքնակամ, ինչպես «Դոժդի» դեպքում էր»,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Դոժդ» հեռուստաընկերության լրագրող Մարգարիտա Լյուտովան մարտի 2-ի առավոտյան է Մոսկվայից Երևան եկել։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ ստիպված կլինի ընդամենը մեկ գիշերում հավաքել ճամպրուկները, Մոսկվայում թողնել փեսացուին և շտապել Հայաստան։ Ասում է՝ Երևանն իրեն ոչ միայն ապահովություն, այլև երջանկություն է բերել․ հենց այստեղ է ստացել երկար սպասված ամուսնության առաջարկը, թեկուզ և՝ օնլայն տարբերակով։ Մարգարիտան վերջին անգամ եթերում եղել է մարտի 1-ին, հետո արդեն «Դոժդ»-ն արգելափակել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան