Արման Թաթոյանը գիշերն այցելել է Դավիթ Սանասարյանին, մշտական կապի մեջ է ձերբակալվածների փաստաբանների հետ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան ազատությունից զրկելու հիմքերը, ինչպես նաև ստուգվել է բժշկական հետազոտության և նրա մյուս իրավունքների ապահովման վիճակը:     Դրանից բացի, այսօր Դավիթ Սանասարյանի խնդրանքով, Պաշտպանի աջակցությամբ, նրան է տրամադրվել ռադիո ընդունիչ: Դավիթ Սանասարյանի ձերբակալման մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել նաև նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի հետ:

Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում առանձնազրույց են ունեցել Արմեն Գրիգորյանի հետ: Ստուգվել են նրա պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի ձերբակալումից անմիջապես հետո այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին պատշաճ կերպով տեղեկացրել է նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը: Պաշտպանն անձամբ կապի մեջ է եղել փաստաբանի հետ և իր իրավասության սահմաններում աջակցություն ցուցաբերել փաստաբանին՝ Լևոն Բարսեղյանի ազատ արձակման հարցում:

Նշված բոլոր հարցերի կապակցությամբ բանավոր ընթացակարգով աշխատանքներից բացի իրավասու մարմիններին կհասցեագրվեն նաև համապատասխան գրություններ քրեական հետապնդման համապատասխան մարմիններին: