Ծիծաղելի է. Ավանեսյանը հերքում է, թե աղին առնչվող նախագծի համար դրամաշնորհ են ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է՝ հանրային սննդի կետերում սեղաններին աղամաններ չդնելու օրինագծով նպատակ ունեն պաշտպանել քաղաքացիների առողջությունը, ինչի համար հետևողական պայքար են տանելու: Նախարար Ավանեսյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք աղի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար Ավանեսյանը դրամաշնորհ ստացե՞լ է, կամ նախարարությունը ստացե՞լ է, ու եթե ստացել են, ո՞ր կազմակերպությունից:

Նախարարը պատասխանեց. «Առողջապահության նախարարությունը և կառավարությունը ունի հանձնառություն՝ պաշտպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, բարելավելու առողջությունը, կանխարգելելու,  հայտնաբերելու հիվանդությունները ու դրանք բուժելու: Եթե երկիրը իր քաղաքացիների առողջության պահպանման մեջ ներդրում չի անում, պետք է նորանոր միջոցներ ներգրավի բուժման, հաշմանդամության համար, ու երբեմն այնքան ծանրացած են լինում, որ չի հաջողվում կյանքը փրկել: Ես ստանում եմ աշխատավարձ՝ իրականացնելու այդ ոլորտի լիազոր մարմնի կառավարումը, հավելյալ միջոցների մասին խոսելը ծիծաղելի է: Մենք հետևողականորեն քաղաքացիների առողջության պահպանման մարտավարություն ենք տանելու: Մենք պետք է առողջ սնվենք, մարզվենք, որ ստիպված չլինենք հիվանդաբուժությամբ զբաղվել»:

Մանուկյանը արձագանքեց. «Դուք մտահոգություն էիք հայտնում, որ մարդիկ ճաշի մեջ աղը լցնում են՝ առանց փորձելու, հնարավո՞ր է նախաձեռնությամբ հանդես գաք՝ քրեական պատասխանատվության ենթարկել մարդկանց՝ ճաշի մեջ առանց համտեսելու աղ լցնելու համար»:

Ավանեսյանը պատասխանեց. «Եթե ձեր քաղաքական ուժը այդպիսի գաղափարներ ունի, խնդրեմ, մտցրեք ձեր կուսակցության ծրագրի մեջ»: Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենց նպատակն է, որ մեր քաղաքացիները ունենան առողջ սովորույթներ, երկար պահպանեն իրենց առողջությունը, կյանքի որակը, ոչ թե զբաղվեն հիվանդությունների դեմ պայքարելով:

Մանրամասները՝ տեսանյութում: