Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների. ՄԻՊ

Լուրեր

16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
16.06.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 12:31
Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին
16.06.2026 | 12:25
Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:17
ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը
16.06.2026 | 12:10
Փամբակ գետում շարունակում են փնտրել անչափահաս քույրերին // Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 12:04
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
16.06.2026 | 12:02
Ո՞ւր է մեր ընդդիմությունը, ինչո՞ւ հարցեր չեն ուղղում․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:55
Արաս Օզբիլիզը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ
16.06.2026 | 11:44
ԱԲ-ն դրական ազդեցություն է ունենալու ՀՆԱ-ի վրա. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:37
Դիմելու ենք ՍԴ. Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների:

Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար արժեք է։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը էական նշանակություն ունի հանդուրժող և բազմախոհ հասարակություն ստեղծելու համար, որտեղ տարբեր հայացքներ ու մտադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբերը կարող են խաղաղ գոյակցել։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը:

Մյուս կողմից, հավաքի մասնակիցներին կոչ ենք անում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը և օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։

Հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի իրացումը ենթադրում է, որ հավաքի ընթացքում պետք է գործել այլոց հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե փողոց կամ կամուրջ փակելն այդ գործողության միակ նպատակն է, ապա դա կարող է հիմք լինել սահմանափակելու հավաքը, սակայն բացառապես ելնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքներից: Ընդ որում, կարող է կապ չունենալ նույնիսկ այն, թե կոնկրետ իրավիճակում արդյոք բռնության ակտ առկա է, թե ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն գործում է արտակարգ՝ շուրջօրյա ռեժիմով: Թեժ գծի 116 հեռախոսահամարին բոլոր զանգերը կարող են նույնպես ներկայացվել շուրջօրյա: