Ուկրաինայի 8 քաղաքացի դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու հայցով

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մինչ օրս Հայաստանի Հանրապետության Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ապաստանի 8 հայց է ստացել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը՝ նրանց դիմումները կքննվեն առաջիկա 3 ամսվա ընթացքում։ 

«Ցանկացած օտարերկյա քաղաքացի կարող է ապաստանի հայց ներկայացնել, սակայն փախստականի կարգավիճակ կարող են ակնկալել այն մարդիկ, որոնք իրենց քաղաքացիության երկրից փախել են, քանի որ տվյալ երկրում իրենց կյանքին վտանգ է ներկայացնում։  Այդ վտանգը պետք է լինի հինգ հիմքերով՝ ազգային, կրոնական, ռասսայական, քաղաքական կամ սոցիալական հայացքների որոշակի խմբերի պատկանելիության։ Բայց Հայաստանը ևս 5 կետ է ավելացրել, որ կարողանանք ապաստան տալ, օրինակ՝ Սիրիայից փախած մեր հայրենակիցներին։ Մեր կողմից առաջարկած հինգ հիմքերն են՝ պատերազմական, ռազմական գործողությունները, արտաքին հարձակումը, հասարակական կարգի և մարդու իրավունքների խախտումները»,- նշեց նա։

Փախստականի հայցով դիմած քաղաքացիները դիմումի քննության երեք ամսում կացարան են տրամադրում օտարերկրացուն կամ, եթե անձը կարողանում է հոգալ իր կեցությունը, կարող է հրաժարվել, բացի այդ՝ անձին կամ/և նրա ընտանիքին  պետբյուջեից հատկացվում է 15․000-20․000 ՀՀ դրամի չափով գումար։

«Երեք ամսվա ընթացքում հայցը քննվում է, եթե տալիս ենք դրական եզրակացություն, ապա դիմումատուն դառնում է փախստական մեր երկրում, եթե ոչ՝ ապա նրա և նրա ընտանիքի մնալն անօրինական է դառնում, ուստի՝ պարտավորվում է կա՛մ լքել հանրապետությունը, կա՛մ 60 օրվա ընթացքում բողոքարկել այն»,- նշեց Դավթյանը։

Նշենք՝ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ պատերազմական օրերին ՌԴ քաղաքացիներից ապաստանի որևէ հայց չի ստացվել։ 2021 թվականի տվյալներով՝ ողջ տարվա ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու համար Ուկրաինայից ստացվել է 5, Ռուսաստանից՝ 7 դիմում։

Ռոզա Վարդանյան