Երկու արկ է ընկել դպրոցի մերձակայքում․ Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ադրբեջանի զինուժն այսօր առավոտից Արցախում կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, Թաղավարդում էլ բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել։

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, Խնապատի ուղղությամբ ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել։ Դրանք ընկել են դպրոցամերձ տարածքում: Տուժածներ չկան:

Այս պահին էլ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Վերջին օրերին, Ուկրաինայի շուրջ իրավիճակից օգտվելով, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա արձանագրել է, որ ադրբեջանցիները տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքները։

«Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին՝ մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը: Ռուս խաղաղապահների միջոցով շարունակում ենք բանակցությունները՝ խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով: Միևնույն ժամանակ, նախազգուշական քայլեր ենք ձեռնարկում մեր բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը»,- այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ այսօր ընդգծել է, որ Ադրբեջանի գլխավոր քաղաքականությունը Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումն է։ Ըստ նրա՝ Ադրբեջանը, օգտվելով ռուս–ուկրաինական կոնֆլիկտից, փորձելու է Արցախում անկայունություն հրահրել։

Գազամատակարարման բացակայության պայմաններում Արցախի հանրակրթական դպրոցները զրկված են ջեռուցումից։ Այս խնդրի պատճառով գարնանային արձակուրդները մեկնարկելու են մարտի 14-ին։

Արցախի խորհրդարանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին հորդորելով համարժեք գնահատական տալ Ադրբեջանի պահվածքին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան