Խրամորթում ականանետի հարվածից քաղաքացիական անձ է վիրավորվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Հասարակություն
10.03.2022 | 11:28Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը․ տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։
Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ: