Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցողներն աշխատանք չեն գտնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ կյանքը մթության մեջ է՝ կազմված ձայներից, հոտերից ու շոշափելու հնարավորությունից։ Հայաստանի կույրերի միությունում այսօր տեսողության 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող շուրջ 1500 անձ է գրանցված։

Խնդիրները նրանց կյանքում բազմաթիվ են, բայց բարեկեցիկ կյանքի ապահովման հարցում առաջնայինը աշխատանքի բացակայության հարցն է։

Հայաստանում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը պարզելու համար, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»-ն ուսումնասիրություն է իրականացրել։

Հարցվածների 49,7 տոկոսի կարծիքով՝ գործատուներն առողջական վիճակով, մասնավորապես, հաշմանդամություն ունենալու դեպքով պայմանավորված՝ տարբերակված դրական մոտեցում են ցուցաբերում։ Սակայն, սրան զուգահեռ, ընդգծվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերի հարմարեցման խնդիրը: Հարցվողների 59.2%-ը նշել է, որ աշխատավայրը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, 21.4%-ը նշել է, որ որոշ չափով է հարմարեցված, և միայն 16.6%-ն է նշել, որ լիովին հարմարեցված է:

Տեսողության խնդիր ունեցող Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը, որ նաև ՏՏ ոլորտի միջազգային կազմակերպություններից մեկում է աշխատում, որտեղ ներքին քաղաքականությամբ խրախուսվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի մեջ ներգրավումը, մեծապես կարևորում է գործատուների մտածելակերպի փոփոխությունը, ինչպես զարգացած երկրներում է։ Հայաստանում խնդիրը երկկողմանի է՝ ասում է Սիփան Ասատրյանը․ թե՛ խնդիր ունեցող անձը պետք է ինքնակրթվի, և թե՛ գործատուն պետք է պայմաններ ստեղծի։

Հայաստանում շատ փոքր թիվ են կազմում գործատուները, ովքեր տեսողության խնդիրներ ունեցող աշխատակիցներ ունեն կամ հարմարեցված պայմաններ են առաջարկում։

Մի քանի օր տևած փնտրտուքից հետո Factor TV-ն գտավ միայն տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցը, որտեղ տեսողության խնդիր ունեցող 7 ուսուցիչ էր աշխատում։ Դպրոցի չտեսնող ուսուցիչների սահուն աշխատանքը կազմակերպելու համար նրանց ընթերականեր են կցված, որոնք օգնում են անհրաժեշտ բոլոր դեպքերում։ Իսկ տեղաշարժը տարածքում հարմար է, քանի որ դպրոցը, որպես հատուկ մասնագիտացված կրթօջախ, հարմարեցումներ է արել։

Դպրոցից բացի՝ տեսողության խնդիրներ ունեցողներն աշխատում են նաև Կույրերի միավորման ձեռնարկություններում, բայց հիմա դրանցից միայն մեկն է գործում՝ Էջմիածնի 35 աշխատակից ունեցող մասնաճյուղը։ Սակայն դա էլ 2020 թվականից համավարակի, հետո՝ արցախյան պատերազմի, հիմա էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով պարապուրդի է մատնվել։ Ձեռնարկությունում ցածրավոլտ էլեկտրական սարքեր էին արտադրվում և Ռուսաստան արտահանվում։

Ըստ Էջմիածնի կույրերի միավորման տնօրեն Հակոբ Սարգսյանի՝ ձեռնարկությունից դուրս ոչ մի աշխատող չունեն։ Նրա խոսքով՝ գործատուների մոտ ո՛չ ցանկություն կա, ո՛չ հարմարեցումներ, մինչդեռ զարգացած երկրներում վաղուց տարատեսակ ներառական ծրագրեր են մշակվել, պետությունն էլ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու համար հարկային արտոնություններ է սահմանում։

Հայաստանում հիմա էլ կան աջակցող ծրագրեր, որոնք իրականացվում են Կառավարության կողմից՝ խոցելի շուկայում զբաղվածությունն ապահովելու համար, այդ թվում՝ աշխատավարձի փոխհատուցման, 1 տարի ժամկետով ուղեկցողի աջակցության ծառայության տրամադրման և այլն։ Ծրագրերը պարբերաբար վերանայվում են, մշակվում են նորերը։

Չնայած ծրագրերի առկայությանը՝ վիճակագրությունը հուսադրող չէ, և խոսել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառման մասին առայժմ չենք կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան